Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի և Վրաստանի միջև ամուր բարեկամական կապերը կարևոր են Հարավային Կովկասի կայունության տեսանկյունից. Կվիրիկաշվիլի

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և հույս հայտնել, որ նրա առաջին պաշտոնական այցը Երևան կնշանավորվի երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի առավել սերտացմամբ և նոր խթան կհաղորդի միջպետական հարաբերություններին: Սերժ Սարգսյանը կարևորել է բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք, ըստ նրա, լավ հնարավորություն են կառուցողական և ջերմ մթնոլորտում քննարկելո ւ հայ-վրացական օրակարգի հարցերը, նախանշելու փոխգործակցության նոր հնարավորություններ: Ընդգծելով, որ Հայաստանը և Վրաստանը ոչ միայն բարեկամ պետություններ են, այլև երկու ժողովուրդներին կապում են պատմականորեն ձևավորված բազմադարյա եղբայրական հարաբերությունները, որոնց Հայաստանում հոգատարությամբ են վերաբերում, Նախագահը նշել է, որ դրանք անհրաժեշտ է մշտապես զարգացնել ու ամրապնդել: Երկու երկրների միջև գոյություն ունեցող քաղաքական երկխոսության ներկայիս բարձր մակարդակը, Հանրապետության Նախագահի համոզմամբ, թույլ է տալիս երկկողմ հարաբերությունները բոլոր բնագավառներում ավելի խորացնել՝ հասցնելով որակապես նոր մակարդակի:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ ուրախ է գտնվել բարեկամ երկրում, որի հետ Վրաստանի հարաբերությունները դարավոր պատմություն ունեն, և վրացի ժողովուրդն ու վրացական կառավարությունը մեծ կարևորություն են տալիս այդ հարաբերությունների զարգացմանը: Գիորգի Կվիրիկաշվիլիի կարծիքով, երկու երկրների կառավարությունների միջև առկա փոխըմբռնումը, ինչպես նաև վերջին տարիների համագործակցության դինամիկան ու ակտիվ առևտրատնտեսական կապերը շատ լավ հիմք են ավելի ամրապնդելու հարաբերությունները ՝ լիարժեքորեն օգտագործելով առկա մեծ ներուժը:

Հայաստանի և Վրաստանի միջև ամուր բարեկամական կապերը, վարչապետ Կվիրիկաշվիլիի խոսքով, կարևոր են ինչպես Վրաստանի և Հայաստանի համար, այնպես էլ, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասի կայունության տեսանկյունից: Այս համատեքստում Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին՝ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում մեծ ներդրման համար:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու ներուժը:

Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա Կոստանյան Սնդիկի հետքեր պարունակող երեք ծանրոց է հայտնաբերվելBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Հայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԱնտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հանրային իրազեկման և արագ արձագանքման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըՄարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» Երևանում | Տարբեր հրազեններից պարկուճներ, գնդակ, բիտաներ«Բարսելոնա»-ն ստիպված կլինի մի քանի ամսով կրկին լքել Կամպ Նոուն Իշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ ԱկոպյանՈ՞ր մրգերն ու բանջարեղենն են Հայաստանում ավելի շատ թունաքիմիկատների ռիսկի տակ․ ինչ են ցույց տալիս ստուգումները«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինԻրանի դեմ ԱՄՆ-ի մարտшկան գործողությունների հետևանքով զnhված ամերիկյան զինծառայnղների թիվն ավելացել է մինչև 19 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինՀույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի 2 տարեկան երեխան ընկել է հինգերորդ հարկի պատուհանից․ մանրամասներԻնչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Ուիթկոֆը միջնորդների միջոցով Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանել Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am