Ֆինլանդուհին երկհարկանի տունը դրսից ծածկել է ահռելի վարդագույն ծածկոցով (լուսանկարներ)
ՖՈՏՈLife.tert.am-ը գրում է.
Ֆինլանդիայի ամենաինքնատիպ արվեստագետներից մեկը՝ Օլեկ կեղծանունով կինը, ներկայացրել է նոր արտ նախագիծ՝ երկհարկանի տուն՝ դրսից ամբողջությամբ ծածկված գործված վարդագույն ծածկոցով:

Ինչպես նշում է thisiscolossal.com կայքը, 100-ամյա տունը գտնվում է Կերավա բնակավայրում: Ժամանակին այն պատկանել է ոմն Կառլ Ջեյքոբ Սվենսկին, ով Երկրորդ աշխարհամարտի տարիներին՝ ռմբակոծությունների ժամանակ, ստիպված է եղել ընտանիքի հետ լքել հարազատ տունն ու ավելի ապահով վայր տեղափոխվել:

Հեղինակի խոսքով՝ վարդագույն երանգի ընտրությունը պատահական չէ: Ըստ Օլեկի՝ վարդագույնով ծածկված տունը խորհրդանշում է լուսավոր ապագան ու չմարող հույսն առ այն, որ մի օր իրենց տները պարտադրաբար լքած մարդիկ անպայման հետ են վերադառնալու:




1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



