Բնապահպանները նախազգուշացրել են աշխարհում խոշորագույն գորիլաների անհետացման սպառնալիքի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄասնագետների եզրակացության համաձայն՝ Կոնգոյի տարածքում բնակվող կենդանիները կարող են անհետանալ ապօրինի որսի պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Շրջակա միջավայրի պահպանության մասնագետները տագնապ են հնչեցնում՝ նախազգուշացնելով արեւելյան գորիլաների մոտալուտ անհետացման մասին՝ դրանց ապօրինի որսի պատճառով: Նրանց խոսքով՝աշխարհում բնակվում Է 5 000 առանձնյակ: Այս տարի Կարմիր գրքում դրանց տրվել Է «անհետացող տեսակ» կարգավիճակը:
«Շատ ծանր Է տեսնել, որ արեւելյան գորիլան՝ մեր մերձավոր ցեղակիցը, գործնականում անհետանում Է,- Հոնոլուլուում կայացած համաշխարհային խորհրդաժողովում հայտարարել Է ICUN-ի գլխավոր տնօրեն Ինգեր Անդերսենը:
Մասնագետների խոսքով՝ վերջին 20 տարում պոպուլյացիան 70 տոկոսով կրճատվել Է ռազմական գործողություններից, որսից եւ մարդկանց միգրացիայից հետո: Սպառնալիքի տակ են հայտնվել նաեւ շիմպանզեն եւ բոնոբո թզուկ շիմպանզեները:



