Ձորաղբյուրի պահածոների գործարանի հրդեհը բռնկվել էր չշահագործվող պահեստում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՁորաղբյուրի պահածոների գործարանի հրդեհը բռնկվել էր չշահագործվող պահեստում, ինչի հետևանքով այրվել է մոտ 200 քառ.մ կենցաղային աղբ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նշվ ած է. «Սեպտեմբերի 4-ին, ժամը 13.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի պահածոների գործարանում:
Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Արտաշես» ՍՊԸ-ին պատկանող պահածոների գործարանի չշահագործվող պահեստում այրվում է կենցաղային աղբ (մոտ 200 քմ):
Հրդեհը մեկուսացվել է 14.06-ին, մարվել՝ 14.13-ին»:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



