Սիրիական բանակը ռազմավարական կարևոր տարածքներ է ազատագրել Հալեպի հարավում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿառավարական զորքերն ու աշխարհազորային ջոկատները զինյալներից ամբողջապես ազատագրել են ՌՕՈՒ դպրոցի և թիկունքի ուսումնարաննի տարածքները, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը դեպքերի վայրից;
Բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների հերթական փուլն սկսվել է լույս կիրակի գիշերը։ «Վագրերի» ստորաբաժանումներին, գնդապետ Սուխեյլ ալ Հասանի գլխավորությամբ, հաջողվել է կտրել զինյալների մատակարարման հիմնական ուղին, որը Խան Թուման բնակավայրը կապում էր Հալեպի Ռամուսե թաղամասի հետ, դրանից հետո շարունակվել է ուսումնարանների վրա հարձակումը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ահաբեկիչների հսկողության տակ է մնացել միայն հրետանային ուսումնարանի միայն մի մասը։
Հրետանային ուսումնարանն ազատագրելով, բանակը կնեղացնի զինյալների շուրջ օղակը Հալեպի արևելյան արվարձաններում և կկարողանա սկսել ահաբեկիչների դիրքերի գրոհն Ռամուսե թաղամասում, որը գտնվում է քաղաքի հարավ-արևմուտքում։ Վերջինս ազատագրելու դեպքում, կառավարական զորքերը կկարողանան բացել Հալեպի հարավային հիմնական մուտքի արգելափակումը։ Ներկայում Հալեպի մատակարարման միակ ուղին անցնում է հյուսիսով՝ Քասթիլոյի մայրուղով։



