DeLorean-ը կվերսկսի ավտոմեքենաների թողարկումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈրոշակի շրջանակներում առասպելական համարվող ամերիկյան DeLorean ընկերությունը արդեն հաջորդ տարի ծրագրում է վերսկսել ավտոմեքենաների թողարկումը: Համացանցում արդեն տարածվել է ապագա նորույթի նախատիպի պատկերը: Սակայն ընկերության ամենահայտնի մոդելն է մնում առասպելական DMC-12 սպորտքարը, որը թողարկվել էր 8 հազար նմուշով, գրում է «Ավտոնովոստի» պորտալը:
Այս ավտոմեքենան մեծ համբավ է ձեռք բերել կինոմատոգրաֆիայի շնորհիվ: «Հետ դեպի ապագա» ֆանտաստիկ եռապատման մեջ DMC-12 –ը հիմք է դարձել «ժամանակի մեքենայի» համար: Դրա պատճառով տվյալ մոդելի սեփականատերերից մի քանիսը սկսել են առասպելական ժամանակի մեքենայի ոճով ռեպլիկներ անել:
Միաժամանակ DMC-12 -ը հաջող ավտոմեքենա անվանելը բարդ է: Չնայած մեծ շարժիչին, մեքենայի դինամիկան միջին է: Եվ հետո կային նաեւ հուսալիության խնդիրներ: Իսկ հիմա ընկերությունը ծրագրում է թողարկել տարեկան ընդամենը 325 մեքենա՝ 80-100 հազար դոլար գնով:



