Եղանակը Հայաստանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի տարածքում սեպտեմբերի 5-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ արեւմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում սեպտեմբերի 5-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա նաեւ կարճատեւ անձրեւի հավանականություն, սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վրկ արագությամբ։ Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +17-19, իսկ վաղը ցերեկը՝ +29+31 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +19+24,
Կոտայքում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +19+24,
Գեղարքունիքում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +19+24,
Լոռիում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +16+21,
Տավուշում՝ գիշերը` +13+17, ցերեկը` +20+25,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +19+24,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +14+17, ցերեկը՝ +28+31,
Արարատում՝ գիշերը` +15+18, ցերեկը` +30+32,
Արմավիրում՝ գիշերը` +15+18, ցերեկը` +30+32,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +19+24,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +15+18, ցերեկը` +30+32,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +15+20, ցերեկը՝ +24+29,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +9+13, ցերեկը` +17+22,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +14+17, ցերեկը՝ +20+25:



