Ադրբեջանը պատրաստ է ԵՄ-ի հետ ակտիվ երկխոսության. Մամեդյարով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանը պատրաստ է ԵՄ-ի հետ ակտիվ երկխոսության: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵՄ և Արևելյան գործընկերության անդամ երկրների ոչ պաշտոնական հանդիպմանը՝ գրում է trend.az-ը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը ԵՄ-ի հետ ունի բազմաթիվ փոխադարձ շահեր:
«ԵՄ անդամ երկրների հետ երկարաժամկետ հարաբերությունների զարգացումը՝ իրահավասարության սկզբունքի և փոխշահավետության հիման վրա, Ադրբեջանի արտաքին քաղաքականության ուղղություննեից մեկն է»,- ասել է Մամեդյարովը:
ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը կստեղծի ամուր իրավական բազա հարաբերությունների բազմակողմ զարգացման համար՝ նշել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ հավելելով, որ Ադրբեջանը ակնկալում է, որ այդ համաձայնագրի հարցով կմեկնարկեն պաշտոնական բանակցություններ, և պատրաստ է դրան:



