Օբաման խոստացել է Թուրքիային օգնել ապստամբության մասնակիցներին պատասխանատվության ենթարկելու հարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իր վարչակազմը մտադիր է օգնել Թուրքիայի իշխանություններին պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում՝ գրում է France Press-ը:
«Մենք կհետևենք, որպեսզի նրանք, ովքեր նախաձեռնել են այդ գործողությունները, պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է Օբաման:
Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է ԱՄՆ-ին տրամադրել նոր նյութեր ընդդիմադիր քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի վերաբերյալ, ում Անկարան մեղադրում է հեղաշրջման փորձի կազմակերպման համար:
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ ԱՄՆ-ը և Թուրքիան պետք է ընդհանուր մոտեցում մշակեն այն հարցի շուրջ, թե որ կազմակերպությունները պետք է համարվեն ահաբեկչական:
Օբաման և Էրդողանը հանդիպել են Չինաստանի Հանչժոու քաղաքում G20 գագաթնաժողովի շրջանակներում:



