Պայթյունից հետո SpaceX –ը մտադիր է հրթիռների արձակման համար այլ հարթակներ օգտագործել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿանավերալ հրվանդանի վրա գտնվող տիեզերակայանում տեղի ունեցած պայթյունից հետո ամերիկյան SpaceX ընկերությունը հայտնել է, որ մտադիր է Falcon 9 եւ Falcon Heavy հրթիռակիրների համար այլ ստարտային հարթակներ գործածել, հայտնում է Informing–ը:
SpaceX-ի տրամադրության տակ երեք ստարտային հարթակներ կան: Դրանցից երկուսը Ֆլորիդայում են, եւս մեկը՝ Քալիֆորնիայում ՝ ՌՕՈւ Վանդենբերգ կայանում: SpaceX-ից հայտնել են, որ դա թույլ կտա ընկերությանը բոլոր նախապես ծրագրված արձակումները կատարել սկզբնական գրաֆիկին համապատասխան: Ամերիկյան ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ Վանդեներգ կայանի 4Е արձակման համալիրն արդիականացվում է: Այս հարթակը հասանելի կլինի արդեն նոյեմբերին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ SLC-40 ստարտային հարթակում վառելիքով լիցքավորվելու ժամանակ պայթել է Falcon 9 հրթիռակիրը: Այդ հրթիռը պետք է ուղեծիր դուրս բերեր Amos-6 կապի արբանյակը: Պայթյունի պատճառները պարզվում են:



