Պուտինն Էրդողանի հետ զրույցում կատակել է թուրքական հետախուզության ղեկավարի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման շրջանակում կատակել է թուրքական հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանի մասին. հայտնում է Lenta.ru-ն:
Նշվում է, որ երբ Էրդողանը Պուտինին է ներկայացրել իրեն ուղեկցող պատվիրակության անդամներին, ռուս ղեկավարն ասել է հետևյալը.«Դե, եթե հետախուզության ղեկավարն այստեղ է, ուրեմն՝ մենք խոսելու բան չունենք. երևի նա արդեն ամեն ինչ զեկուցել է ձեզ»:
Աղբյուրը մանրամասնում է, որ վերոհիշյալ ղեկավարների հանդիպումը կայացել է չինական Հանչժոու քաղաքում, որտեղ ընթանում է G20 գագաթաժողովը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



