Թուրքմենստանում կհավերժացնեն Իսլամ Քարիմովի հիշատակը
ՍՊՈՐՏԹուրքմենստանում մտադիր են հավերժացնել Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հիշատակը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Թուրքմենստանի նախագահ Կուրբանգուլի Բերդիմուհամեդովն ասել է, որ իր երկրում մարդիկ սգում են Քարիմովի մահը: «Մենք միշտ կհիշենք նրան»,- ասել է Բերդիմուհամեդովը՝ տեղեկացնելով, որ Քարիմովի պատվին ամբողջ Թուրքմենստանում հրապարակներ եւ պուրակներ կկոչեն:
Հիշեցնենք, որ Իսլամ Քարիմովի հոսպիտալացման մասին հայտնի դարձավ օգոստոսի 27-ին: Ավելի ուշ նրա դուստրը՝ Լոլա Քարիմովա-Տիլյաեւան տեղեկացրեց, որ հայրն ուղեղի կաթված է տարել:
Սեպտեմբերի 2-ի առավոտյան Քարիմովի վիճակը վատթարացել է, նույն օրվա երեկոյան արդեն Ուզբեկստանի նախագահը վախճանվել է: Իսլամ Քարիմովը հողին է հանձնվել հայրենի Սամարղանդում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



