Արցախում զինվորը զոհվել է մարտական խնդրի կատարման ժամանակ տեղ գտած այլ հանգամանքներում. ԼՂՀ ՊՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախում սեպտեմբերի 2-ին զինվորը զոհվել է ոչ թե հակառակորդի կողմից արձակված կրակոցից, այլ մարտական խնդրի կատարման ժամանակ տեղ գտած այլ հանգամանքներում։ Այդ մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Սեպտեմբերի 2-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած մահվան ելքով պատահարի մանրամասները պարզելու համար կատարված քննությամբ արձանագրվել է, որ զինծառայող Արայիկ Օրդուբեկյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել ոչ թե հակառակորդի կողմից արձակված կրակոցից, այլ մարտական խնդրի կատարման ժամանակ տեղ գտած այլ հանգամանքներում:
Միջադեպի մանրամասները պարզելու համար քննությունը շարունակվում է:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



