Վթար «Չայնի»-ի ոլորաններում. Ուղեւորը տեղում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 4-ին ժամը 03.57-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ «Չայնի»-ի ոլորաններ կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 25-րդ կմ-ում բախվել են «ԶԻԼ-130» մակնիշի 20LՕ733 պ/հ (վարորդ Ա. Ա.) եւ «ՎԱԶ-2107» մակնիշի 34 ZD 183 պ/հ (վարորդ Գ. Կ.) ավտոմեքենաները, այնուհետեւ վերջինս դուրս գալով ճանապարհի երթեւեկելի հատվածից՝ հայտնվել է բլրին, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը (Ա. Ս. 1990 թ.) տեղում մահացել է, իսկ վարորդ Գ.Կ.-ը (ծնված 1973 թ.) ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ եւ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հոսպիտալացվել Աբովյան քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները։



