«Էրմինա» փոթորիկը սպառնում է ԱՄՆ արևելյան նահանգներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ իշխանությունները հանդես են եկել «Էրմինա» կործանարար փոթորիկի մասին նախազգուշացմամբ, որը շարժվում է դեպի արևելյան նահանգները: Ավելի վաղ այդ փոթորիկից տուժել է Ֆլորիդա նահանգը, փոխանցում է BBC-ն:
Այժմ աղետը սպառնում է տասնյակ միլիոնավոր մարդկանց կյանքին և առողջությանը, որոնք ապրում են Ատլանտյան օվկիանոսի ափին:
Նահանգի արևելյան լողափերին հորդառատ անձրևներ են տեղում և ուժգին քամի է փչում: Քամու ուժգնությունը հասնում է 130կմ/ժ-ի:
Փոթորիկը պետք է հասնի Նյու Յորքին կիրակի: Նրա սպառնալիքի պատճառով այս հանգստյան օրերին շատ քաղաքներում հետաձգվում են համերգները և փակվում են լողափերը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



