Թուրքիայում գյուլենականների ձերբակալությունները շարունակվում են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում գյուլենականների դեմ իրականացվող հետախուզական գործողությունների շրջանակում 37 անձ է ձերբակալվել:
Այս մասին,ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական trthaber.comլրատվական գործակալությունը:
Ստամբուլի գլխավոր դատախազի` ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գծով տեղակալ Իսմայիլ Ուչարի գլխավորությամբ իրականացվող հետախուզական գործողությունների երկրորդ փուլի շրջանակում ձերբակալվել է «Թյուրք տելեկոմ»-ի 37 աշխատակից` չափավոր իսլամի թուրք քարոզիչ Ֆաթուլլահ Գյուլենի ուսմունքին սատարելու կասկածանքով:
«Թյուրք տելեկոմ»-ի աշխատակիցների նկատմամբ Ստամբուլի դատախազության` պետական և մասնավոր ոլորտները գյուլենականներից մաքրելուն ուղղված հետախուզական գործողությունների առաջին փուլում ձերբակալվել էր 11 աշխատակից:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



