ԼՂՀ անկախությունն այլընտրանք չունի. Կարեն Միրզոյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԼեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Բելգիայի դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորների պատվիրակությանը, որոնք Արցախ են ժամանել ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի նախաձեռնությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։ Խոսելով Արցախում ժողովրդավարական զարգացումների ու պետականաշինության գործընթացի վերաբերյալ` ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ԼՂՀ անկախությունն այլընտրանք չունի։
Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



