26-ամյա Ջենիֆեր Լոուրենսը ներկայացրել է Dior պայուսակների իր նոր հավաքածուն
ՖՈՏՈ«Քաղցած խաղեր» ու «Իքս մարդիկ» սերիալների աստղ 26-ամյա Ջենիֆեր Լոուրենսը ներկայացրել է Dior պայուսակների նոր հավաքածուն:

WWD-ն գրում է, որ ամերիկյան դերասանուհին շարունակում է համագործակցել նորաձեւության տան հետ:

Լոուրենսը մասնակցել է գովազդային ֆոտոշարքին ու տեսահոլովակի ստեղծմանը: Տեսահոլովակը ցույց է տալիս նկարահանումների պրոցեսը, որի հեղինակը լուսանկարիչ Պատրիկ Դեմարշելյեն էր ու Ջենիֆերին, որը պատմում է Dior պայուսակների մոդելների ոճի մասին: Նշենք, որ նոր Diorama եւ Diorever պայուսակները թողարկվել են վառ գույներով ու մետաղական փայլով կաշվով:

Գարնանը դերասանուհին դարձել էր Diorama եւ Diorever պայուսակների հավաքածուի դեմքը, իսկ հիմա ներկայացրել է դրանց նոր մոդելները, որոնք թողարկվել են 2016/2017 աշուն- ձմեռ սեզոնի համար:

1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



