Գերմանիան հաստատակամ է Ինջիրլիքի ռազմաբազա պատգամավորների խումբ ուղարկելու հարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պաշտպանության քաղաքականության հարցերով խոսնակ Ռայներ Արնոլդը հայտարարել է, որ գերմանացի պատգամավորների` Ինջիրլիք այցելելու ծրագրերում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle գործակալությունը:
«Ծրագրում ենք հոկտեմբերի 4-ին այցելել Թուրքիա»,- հայտնել է նա:
Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայում ներկայում գտնվում են ավելի քան 200 գերմանացի զինվոր և Tornado տիպի 6 հետախուզական ինքնաթիռ: Գերմանիան ռազմաբազան օգտագործում է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ գործողություններ ծավալելու նպատակով:
Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևիընդունումից կարճ ժամանակ անց Գերմանիայի պաշտպանությաննախարարության խոսնակը հայտարարեց, որ Թուրքիան թույլատրությունչի տրամադրել Գերմանիայի ՊՆ բարձրաստիճան պաշտոնային ևխորհրդարանի մի քանի անդամների` 2016 թվականի հուլիսին այցելելուԻնջիրլիքի ռազմաբազա: Պաշտպանության նախարարության քարտուղարիտեղակալ Ռալֆ Բռաուքզիեփեն ծրագրել էր հուլիսին խորհրդարանականպատվիրակության հետ այցելել Թուրքիայում տեղակայված գերմանականզորքերին, սակայն դա նրա համար արգելվել է` կապված Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հետևանքով թուրք-գերմանականհարաբերությունների լարման հետ:
Ինջիրլիքի ռազմաբազա այցելելու թույլտվություն տրամադրելու հարցը քննարկվեց նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Վարշավայում տեղի ունեցածՄերկել-Էրդողան հանդիպման ժամանակ: Թուրքական աղբյուրների համաձայն` Էրդողանը պայման է դրել Մերկելի առաջ` կառավարության անունիցհայտարարություն անել այն< i> մասին, թե Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Բունդեսթագի որոշումը չի արտահայտում կառավարչությանպաշտոնական դիրքորոշումը: Մերկելը, սակայն, մերժել է այդ առաջարկը:



