Սպանություն Երեւանում. 29-ամյա երիտասարդը գիտակցության չգալով մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է.
Երեւանում երեկ՝ սեպտեմբերի 2-ին, սպանություն է տեղի ունեցել: Երեկոյան կրծքավանդակի մասում ստացած վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված երիտասարդը գիտակցության չգալով մահացել է: NEWS.am-ի հետ զրույցում հիվանդանոցից հաստատեցին տեղեկությունը:
Նշենք, որ դեռեւս պարզ չէ՝ երիտասարդը սուր կտրող- ծակող առարկայից է վնասվածքը ստացել, թե հրազենով: Հանգամանքները պարզելու համար քննություն է ընթանում:
Ըստ Shamshyan.com-ի՝ սպանվածը Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ, 29-ամյա Վահե Գեւորգյանն էր, որը հիվանդանոց էր տեղափոխվել Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Կայզեր» սուպերմարկետի մոտից։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



