Սերխիո Ագուերոն 3 խաղով որակազրկվել է
ՍՊՈՐՏԱնգլիայի ֆուտբոլային ասոցիացիան 3 խաղով որակազրկել է «Մանչեսթեր Սիթի»-ի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյին: Վկայակոչելով Daily Mail-ը, արգենտինացին պատժվել է Անգլիայի առաջնության երրորդ տուրի խաղում «Վեսթ Հեմ»-ի պաշտպան Ուինսթոն Ռիդին արմունկով հարվածելու համար:
Հանդիպման գլխավոր մրցավար Անդրե Մարիները չէր նկատել այդ խախտումը, սակայն Ագուերոյի կոպիտ խաղը չի վրիպել Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի աչքից: Ագուերոն չի մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ սկզբունքային խաղին, որը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին: «Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է, որ կբողոքարկի թիմի առանցքային խաղացողներից մեկին որոկազրկելու որոշումը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



