Թուրքիայում 8 զինվորական է սպանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Վանի շրջանում թուրքական զինված ուժերի եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ազատամարտիկների միջեւ տեղի ունեցած մարտերի ընթացքում սպանվել է 8 թուրք զինվորական:
Այս մասին հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը:
Սեպտեմբերի 2-ին Վանի Չալդրան շրջանում PKK մարտիկների դեմ Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումների իրականացրած գործողությունների ընթացքում ևս 8 զինվոր վիրավորվել է:
Թուրքիայի ԶՈՒ պատասխան գործողությունների ժամանակ սպանվել է PKK 11 մարտիկ:
Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո PKK-ն հայտարարել է, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխում է բնակավայրեր, մեծ քաղաքներ եւ զբոսաշրջային հանգստյան վայրեր:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



