Երևան, 12.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Չգիտեմ, թե ինչ են ուզում տղամարդիկ. Մարջան Ավետիսյան (ֆոտոշարք)

ԼԱՅՖ

Tert.am Life-ը գրում է.

Tert.am Life-ն այս անգամ հետաքրքիր զրույց է ունեցել դերասանուհի Մարջան Ավետիսյանի հետ:

Մարջանի հիշողությունների, կերտած կերպարներից մեկի, մայր դառնալու ցանկության և ամառային հանգստի մասին զրույցում:

-Սիրտն ու միտքը  զոգահեռ են աշխատո՞ւմ:

-Կարծում եմ, որ միտքն ու սիրտը չեն կարող զուգահեռ քայլել, քանի որ հակասության մեջ է ծնվում ճշմարտությունը: Մասնագիտությունս էլ է  իրենն անում: Ես մշտապես հակասության մեջ եմ: Հետաքրքիր հոգևիճակ է, բայց շատ բարդ: Երբ ինքդ քեզ ճանաչում ես, ապա պատասխաններ գտնելն ավելի հեշտ է լինում:

-Ե՞րբ երազկոտ աղջիկը վերածվեց  վստահ քայլող կնոջ:

-Հավատացեք, որ ես մինչ հիմա էլ երազկոտ եմ, բայց մի տարբերությամբ, որ հիմա երազկոտ բառը փոխարինվել է նպատակասլացով: Երազկոտ աղջիկը կա ու միշտ կլինի: Պետք է չկորցնել երբեմն մանկանալու ունակությունը:

-Ի՞նչ տեսակ գործով եք զբաղված այս օրերին:

-Այս ամառ լիարժեք հանգստի ամառ էր: Բացառությամբ նախորդ ամառների, երբ աշխատում էի առանց հանգստի:  Այս ամառ քիչ էին նոր աշխատանքների առաջարկները: Կային, որ ինքս մերժեցի և հակառակը՝ ինքս մերժվեցի:  Իսկապես հանգստացել եմ:

-Բեմն ու  տեսախցիկը չեն հակասո՞ւմ իրար:

-Բեմն ինձ երբեք չի խանգարել, որ տեսախցիկի առաջ աշխատեմ: Այստեղ հարաբերությունները միշտ համերաշխ են: Հիմա թատրոնում չեմ աշխատում, բայց կարծում եմ, որ դեռ ճիշտ «մարզավիճակում» եմ:  Դրա վառ վկայությունը՝ վերջին շրջանում «Ֆուլ հաուս»-ի ներկայացումներն են:

-Եղե՞լ է նախագիծ, որն այդպես էլ մնաց է  նոթատետրի  էջերում:

-Կար մի ներկայացում, որ ես շատ սիրեցի, բայց այն շատ քիչ խաղացվեց:  Խոսքս Արա Գեղեցիկ և Շամիրամ ներկայացման մասին է: Ես դեռ կարոտում եմ այդ դերը, որովհետև լիարժեք չհասցրի վայելել  դերիս հաճույքը:

-Ունե՞ք խաղացած կերպար, որի հետքերով  կգնայիք և ինչո՞ւ:

-Չկա այնպիսի կերպար, որի հետքերով կգնայի: Յուրաքանչյուր կերպար իր տեսակն ու կենսագրությունն ունի և ապրում է իր առանձին կյանքով: Կերպարներս երբեք չեն առնչվել կյանքիս:

-Ձեր կարծիքով ի՞նչ  տեսակ կին է փնտրում այսօրվա տղամարդը:

-Այն, որ մարդը միշտ փնտրում է դա հաստատ է, բայց չգիտեմ, թե ինչ է փնտրում այսօրվա տղամարդը: Այդ հարցին թող ստույգ պատասխանեն տղամարդիկ:

 

-Ունե՞ք այնպիսի մի հուշ, որը ամեն անգամ սրտի տեղն է  հիշեցնում:

-Հուշ բառը միշտ դրական ասոցացիա է առաջացնում: Ես այն բացառիկ մարդկանց թվին եմ պատկանում, որ հիշում է ամեն ինչ: Հիշում եմ անգամ անգիտակից մանկության դրվագներ: Հուշերս շատ են, բայց միայն իմն են:

-Բազմաթիվ  դերերում  մոր կերպար եք մարմնավորում, կարգավիճակը  չեք ուզո՞ւմ տեղափոխել կյանք:

-Եթե ասեմ ոչ, ապա կստեմ: Իհարկե, ցանկություն ունեմ, բայց պետք է Աստված տնօրինի: Իմ նպատակները դանդաղ, բայց իրականանում են

-Կար կարծրատիպ, որ դերասանուհիները բարոյական փայլուն կենսագիր չեն ունենում: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ էր այդպես

-Վաղուց արդեն մարդկությունն այդպես չի մտածում: Արգելված է եղել այն ժամանակ, երբ կինը չէր կարող ընտրել դերասանի մասնագիտությունը: Իսկ ի՞նչ ասել  է բարոյականություն: Ինձ համար բարոյական մարդը մտքով ու խխճով ապրող մարդն է: Մասնագիտությունը կապ չունի:

 

  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Զգուշացում Շիրակի մարզի բնակիչներին․ ՆԳՆ ՓԾ Արտառոց դեպք՝ թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսում Արցախի մեծ մասը թշնամուն տրվել է անարյուն` առանց մեկ կրակոցի. Դավիթ ՍարգսյանԲանակը, եկեղեցին և սփյուռքը՝ վերին պալատում. Չալաբյանի «ազգային իշխանության» մոդելը Ռուսաստանը հայելային պատասխան կտա, եթե որևէ երկիր միջուկային զենքի փորձարկումներ անցկացնի. Լավրով Երբեք մի գնեք այս կոնֆետները ձեր երեխաների համար2020թ․ հոկտեմբերի 12-ին Փաշինյանի մոտ էինք, հարցրել եմ՝ ո՞վ կարող է կանգնեցնել պատերազմը, ասել է՝ Ռուսաստանը․ Շարմազանով Ալիևը պարզ ասում է, որ տասնամյակներով նախապատրաստվել է պատերազմին, իրականացրել է ատելության քարոզ. ադրբեջանագետ Ucom-ն աջակցում է Հայաստանում բարձր տեխնոլոգիական կրթության զարգացմանը Վաշինգտոնյան հռչակագրի պատրանքը Հայտնի է դարձել, թե որքան կարելի է վաստակել Bitcoin-ով 2026 թվականինՍա է իրականությունը և հասարակությանը «ծախվող» նախընտրական լավատեսությունը․ Աբրահամյան Հզոր մագնիսական փոթորիկը ծածկել է Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց 4 հանդիպում նույն դեսպանների հետ, նույն օրակարգով. ինչ է կատարվում. «Ժողովուրդ» Վաղարշապատի ընտրությունները՝ Փաշինյանի քաղաքական դիմադրության քննություն Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Օրվա աղոթքՆեթանյահուի մտերիմ դաշնակիցը՝ Իսրայելի ռազմավարական հարցերով նախարարը, հրաժարական է տվել Մոսկվայի քաղաքապետը ներգաղթյալների համար աշխատանքային թույլտվությունների արժեքը բարձրացնելու մասին օրենք է ստորագրել ՀՀ պատմության մեջ ունենք աղքատության և ծայրահեղ աղքատության ամենացածր ցուցանիշները. Արսեն ԹորոսյանԶելենսկին իր գործողություններով ցույց է տալիս, որ նացիստ է. Լավրով Կործանված թուրքական ռազմական ինքնաթիռում եղել է 20 զինծառայող Բանվորներից մեկը մնաց պանելի տակ․ Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցի շինաշխատանքները դադարեցվել են «Հեզբոլլահը» զենքը վայր չի դնի և չի հրաժարվի պայքարից․ շարժման առաջնորդ Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպաններին «Շուտով»-ն ինձ համար նշանակում է 10 տարի հետո․ Ռոնալդուն պարզաբանել է կարիերայի ավարտի մասին իր խոսքերը Լենուղի գյուղում այրվել է անասնակեր Իրանը փորձարկել է իր նոր Shahed 161 անօդաչու սարքը Որպես անհետ կորած որոնվում է 1962 թ. ծնված Ավետիք Մարությանը Ոստիկանները 39-ամյա տղամարդու մոտ թմրամիջnց են հայտնաբերել Պուտին-Տոկաև հանդիպումը կլինի տետ-ա-տետ Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ Կարենիս գյուղում հրդեհ է բռնկվել տանը կից խորդանոցում Արշակ Կարապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելը քաղաքական որոշում է․ Նառա ԳևորգյանԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը Բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներ Հայաստան-Հունգարիա հանդիպումը կսպասարկի Իսպանական մրցավարական անձնակազմը ԵԱՏՄ-ից դուրս գալը կոլապսի է ենթարկելու ՀՀ տնտեսությունը. ՌԴ-ն մնում է հիմնական առեւտրային գործընկեր Չենք գնալու երկրից. թույլ չենք տալու ուրիշներով բնակեցնեք այն․ Էդմոն Մարուքյան2021 թվականին մենք էինք շրջափակել թշնամուն Սև լճի ուղղությամբ«Ստում են»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Ռուբեն Ռուբինյանին Ո՞նց են փորձում կրակ բացելու հրամանը դարձնել «նահանջի» հրամանՀակառակորդը չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ Արշակ Կարապետյան Պայթյուն՝ Արմավիրի գազալցակայաններից մեկում, վիրավnրներ ու վնաuված մեքենաներ կան․ Shamshyan-ից մանրամասներ «Դիլի»–ն լավագույն կաթնամթերքի ընկերությունն է Վթար է. ջուր չի լինելու Dalan Technopark-ը թողարկում է իր առաջին պարտատոմսերը․ տեղաբաշխողը՝ Cube Invest-ն է Դուք վճարելու եք գումար, որից համարյա թե չեք օգտվելու․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ընտրությունների դիտորդության պատկառելի փորձ ունի. Արմեն Մանվելյան Idram Junior-ցիները ստացան մրցանականեր․ ամփոփվեց Junius ֆինանսական գրագիտության առաջին մրցույթըՀայաստանում մոտ 20 հազար դպրոցահասակ երեխա դպրոց չի գնում. Ատոմ Մխիթարյան