Ֆլորիդայում «Էրմինա» մրրիկն առանց էլեկտրականության է թողել գրեթե 300 հազար տուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖլորիդայում «Էրմինա» մրրիկն առանց էլեկտրականության է թողել գրեթե 300 հազար տուն ու ձեռնարկություն, արմատախիլ արել բազմաթիվ ծառեր, նաեւ ջրհեղեղներ առաջացրել որոշ շրջաններում, հայտնում է BBC–ն:
«Էրմինան» հատել է ափի գիծը Մեքսիկական նեղուցի կողմից, նահանգի մայրաքաղաք Տալլախասսիից 30 կմ հարավ: Քամու արագությունը հասնում էր ժամում 130 կմ-ի: Նահանգի հինգ օկրուգների մի շարք շրջաններում ջրալցման սպառնալիքի պատճառով սկսել են տարհանել բնակիչներին: Տարերքի հետեւանքով զոհվել է առնվազն մեկ մարդ. Ծառն ընկել էր այն վրանի վրա, որտեղ մի անօթեւան մարդ էր քնած:
Ֆլորիդայի վրայով անցնելուց հետո մրրիկը թուլացել է ՝ հասնելով արեւադարձային փոթորկի մակարդակին: Սակայն հիմա «Էրմինան» շարժվում է դեպի Ատլանտիկա ՝ Հարավային ու Հյուսիսային Կարոլինաների ուղղությամբ, ու օդերեւութաբանների անխատեսումներով այն կարող է ավելի ուժգնանալ:



