Քարիմովի մարմինը տեղափոխվել է Սամարղանդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մարմինը, որի մահվան մասին երկրի իշխանությունները հաղորդել են նախօրեին, Տաշքենդից տեղափոխվել է Սամարղանդ: Այստեղ այսօր՝ սեպտեմբերի 3-ին, տեղի կունենա Քարիմովի հուղարկավորությունը:
Գործակալության փոխանցմամբ, Տաշքենդի օդանավակայանում սգո ավտոշարասյունը դիմավորել է ավելի քան հազար մարդ: Քարիմովի դագաղը ծածկված է եղել սպիտակ թիկնոցով եւ ազգային դրոշով: Սգո թափորն ուղեկցել եբ դեսանտայինների վաշտը, հոգեւորականներ եւ Քարիմովի բարեկամները:
Օդանավակայանի տարածքում դագաղը վերցրել են զինծառայողները:
Այս պահին Սամարղանդի օդային տարածքը փակ է քաղաքացիական թռիչքների համար:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



