Ֆրանսիացի ոստիկանները Փարիզի մերձակայքում զինված խելագարի են գնդակահարել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիական Վենսեն քաղաքի ոստիկանները (Փարիզի հարավային ծայրամասը) դանակով զինված հոգեկան հիվանդ մարդու են գնդակահարել: Այս մասին գրում է AFP-ն՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրին:
29-ամյա երիտասարդը տանն է եղել, ուր մոր կանչով երկու բուժքույրեր են ժամանել՝ նրա հոգեկան առողջության վատթարացման հետ կապված օգնություն ցուցաբերելու համար: Սակայն նա դանակով հարձակվել է բուժաշխատողների վրա: Տանից փախչելով՝ նրանք ոստիկանություն են զանգահարել:
Երբ իրավապահները դեպքի վայր են ժամանել, հիվանդը դուրս է վազել բնակարանից եւ դանակի հարված հասցրել կին ոստիկանի պարանոցին: Ի պատասխան՝ ոստիկանները կրակ են բացել, ինչի հետեւանքով նա տեղում մահացել է:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ կնոջը հիվանդանոց են տեղափոխել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



