«Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի «Գյոլասոր» կոչվող հատվածում բռնկված հրդեհը մարվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 16.15-ին «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի «Գյոլասոր» կոչվող հատվածում բռնկված հրդեհը մարվել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել է մոտ 16 հա բուսածածկույթ:
Օգոստոսի 30-ին, ժամը 17.32-ին նշված նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի «Գյոլասոր» կոչվող հատվածում այրվում է անտառածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տարածքում նախնական տվյալներով այրվում է մոտ 15-20 հա բուսածածկույթ:
Օգնության է մեկնել 22 հրշեջ-փրկարար:
Այրվել է մոտ 16 հա բուսածածկույթ, իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 30 հրշեջ-փրկարար և արգելոցի 40 աշխատակից:
Օգոստոսի 31-ին դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 11 հրշեջ-փրկարար և «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի աշխատակիցները:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.38-ին:



