Շտայնմայերն անձամբ աջակցել է, աջակցում է և կաջակցի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը. Գերմանիայի ԱԳՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆԳերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն աջակցում է Բունդեսթագի բանաձևը, որում Օսմանյան Կայսրության տարածքում հայերի ջարդն անվանում է ցեղասպանություն: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Գերմանիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարտին Շեֆերը: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
«Շտայնմայերն աջակցել է, աջակցում է և կաջակցի Բունդեսթագի բանաձևը»,- հայտնել է նա:
Շեֆերն ընդգծել է, որ ԱԳՆ-ի ղեկավարն անձամբ պատգամավոր է, դրա համար էլ փաստաթղթի ընդունումը նաև «նրան է վերաբերում»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մերկելը մտադիր չէ չեղյալ համարել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



