Արցախի ՊԲ հրամանատարը հանդիպել է զոհված զինծառայողների հարազատների հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը սեպտեմբերի 2-ին ՊԲ շտաբում հանդիպել է սույն թվականի ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած առճակատման ընթացքում զոհված զինծառայողների հարազատների հետ: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Բանակի հրամանատարն իր խորին երախտագիտությունն է հայտնել վերջիններիս հերոս զավակներ դաստիարակելու համար ու նաև վստահեցրել, որ հայրենիքի պաշտպանության գործում նրանց ունեցած ծանրակշիռ ավանդը այսօրվա և գալիք սերնդի համար մշտապես կլինի օրինակելի ուղեցույց:
Վերջում գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը պատասխանել է զոհված զինծառայողների ծնողներին հուզող հարցերին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



