Եղանակը Հայաստանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի տարածքում սեպտեմբերիի 3-ի երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում սեպտեմբերի 3-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ եւ քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում նաեւ կա կարճատեւ անձրեւի հավանականություն:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +16+18, իսկ վաղը ցերեկը՝ +29+31 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +19+24,
Կոտայքում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +19+24,
Գեղարքունիքում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +19+24,
Լոռիում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +17+22,
Տավուշում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +20+25,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +19+24,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +13+16, ցերեկը՝ +28+30,
Արարատում՝ գիշերը` +15+18, ցերեկը` +30+32,
Արմավիրում՝ գիշերը` +15+18, ցերեկը` +30+32,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +19+24,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +15+18, ցերեկը` +30+32,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +15+20, ցերեկը՝ +25+30,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +17+22,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +14+17, ցերեկը՝ +20+25:



