Ադրբեջանում մինչեւ մեկ տարեկան հաշմանդամ երեխաների թիվը 40%-ով աճել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի առողջապահության նախարարության մանկական վերականգնողական կենտրոնի հայտնած տվյալների համաձայն` մինչեւ մեկ տարեկան հաշմանդամ երեխաների թիվը զգալիորեն աճել է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info կայքը :
Ըստ Մանկական վերականգնողական կենտրոնի` 2015 թվականի առաջին 6 ամիսներին կենտրոն դիմել է 19 661 , իսկ 2016 թվականի նույն ժամանակահատվածում` 20 612 հիվանդ:
Առողջապահության նախարարության կողմից 2014-2020 թվականների համար ռազմավարական ծրագրի շրջանակում մանկահասակ երեխաների պրոֆիլակտիկայի և բժշկության բնագավառում անցկացված ուսումնասիրությունների արդյունքում մինչև մեկ տարեկան հաշմանդամ երեխաների թիվը 40%-ով աճել է:
Ծրագրի շրջանակներում բուժում ստացող երեխաների 40%-ը տառապում է նյարդային համակարգի , 30%-ը` հենաշարժողական համակարգի, 20%-ը` վերին և ստորին շնչուղիների, 10%-ը` ամենատարբեր հիվանդություններով:



