Եվրոպան չի կարող «դուռը շրխկացնելով փակել» Ռուսաստանի առջեւ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի հետ երկխոսություն Է անհրաժեշտ, Եվրոպան չի կարող պարզապես «դուռը շրխկացնելով փակել Ռուսաստանի առջեւ»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Մենք չենք կարող պարզապես դուռը շրխկացնելով փակել Ռուսաստանի առջեւ, նա մեր խոշորագույն հարեւանն Է եւ կարեւոր Է եվրոպական անվտանգության համար»,-սեպտեմբերի 2-ին Բեռլինում լրագրողներին ասել Է Ստոլտենբերգը:
«Երկխոսությունը մեր շահերից Է բխում»,-ասել Է նա: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել Է «արտակարգ իրավիճակներից եւ թերըմբռնումներից խուսափելու» անհրաժեշտությունը, այդ թվում՝ ռազմական համագործակցության ոլորտում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



