Բեռլինում նախկին համակենտրոնացման ճամբարից ոչ հեռու մարդկային մնացորդներ են գտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲեռլինում հնագետները մեծ քանակությամբ մարդկային ոսկորներ են գտել այն վայրից ոչ հեռու, որտեղ նացիստների գիտնականները մարդկանց վրա փորձել են կատարել: Այս մասին գրում է Telegraf-ը:
Հայտնի է, որ գիտափորձերի համար մարդկային մնացորդներ էր մատակարարում բժիշկ Յոզեֆ Մենգելեն: Հնագետներն ուսումնասիրում են Բեռլինի էլիտար Դալեմ շրջանի տարածքը, որտեղ դեռեւս 2014 թվականին Բեռլինի համալսարանի վերականգնողական աշխատանքների ժամանակ ոչ մեծ քանակությամբ ոսկորներ էին հայտնաբերվել:
Հնագետները հայտարարել են, որ իրենց հաջողվել է գանգեր, ատամներ, ողնաշարի մնացորդներ եւ այլ ոսկորներ գտնել: Նրանք փորձում են պարզել հայտնաբերած ոսկորների ծագումը, քանի որ 2014 թվականին հայտնաբերվածներն այդպես էլ չեն նույնականացվել:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



