Լուքսորում արգելել են օդապարիկներով թռիչքները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտական Լուքսոր քաղաքի իշխանություններն անորոշ ժամանակով արգելել են օդապարիկներով թռիչքները Չինաստանից զբոսաշրջիկների մի խմբի տեղափոխող օդապարիկի անհաջող վայրէջքից հետո, հայտնում է BBC-ն:
Քաղաքային վարչակազմը հրահանգել է օդապարիկներով թռիչքների ընթացքում անվտանգության միջոցների եւ օգտագործվող նյութերի եւ սարքավորումների ստուգում անցկացնել: Օգոստոսի 30-ին Չինաստանից առնվազն 22 զբոսաշրջիկ վնասվածքներ են ստացել Լուքսորում օդապարիկի կոշտ վայրէջքի հետեւանքով: Օդապարիկը վարող եգիպտացու համար վայրէջքը դժվարացել էր քամու ուժեղ պոռթկումների պատճառով:
2013-ի փետրվարին Լուքսորում գազային սարքավորումների անսարքությունների հետեւանքով օդապարիկ էր աղետի ենթարկվել, այն ժամանակ 19 մարդ էր զոհվել: Օդապարիկը բոցավառվել էր Արքաների հովտի վրա եւ գետին էր ընկել 300 մ բարձրությունից:



