4-րդ հարկից ընկած գյումրեցի 2-ամյա Հովհաննեսը կարողանում է աչքերը բացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է.
Գյումրիում օգոստոսի 25-ին շենքի 4-րդ հարկի պատշգամբից ընկած 2-ամյա Հովհաննես Մանուկյանի վիճակում կա դրական տեղաշարժ՝ կարողանում է ինքնուրույն շնչել եւ բացել աչքերը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին,NEWS.am-ին հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից, որտեղ այժմ գտնվում է երեխան:
Հիվանդանոցից տեղեկացրին, որ չնայած փոքրիկը կարողանում է ինքնուրույն շնչել, սակայն, նրան շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության սարքը:
Այնուամենայնիվ, հիվանդանոցից նշեցին, որ դեռ վաղ է ասել, որ փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում:
Նշենք, որ 2-ամյա փոքրիկի գանգի ոսկորը կոտրված է, պարանոցային ողը՝ նույնպես, նա գլխուղեղի սալջարդ ունի:
Հիշեցնենք, որ երեխայի տեղափոխել էին «Գյումրիի «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղից 15 րոպե անց՝ Երեւան:
NEWS.am-ի տեղեկություններով՝ երեխան մոր հետ դուրս է եկել պատշգամբ ու ճաղավանդակների արանքից ցած ընկել:



