Ադրբեջանում դոլարի վաճառքը սահմանափակվել է նաեւ «սեւ շուկայում»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում կենտոնական բանկի եւ ազգային այլ բանկերի կողմից դոլարի վաճառքը դադարեցվելուց հետո դոլարի վաճառքի վրա սահմանափակում է մտցվել նաեւ «սեւ շուկայում»:
Վկայակոչելով fins.az լրատվական կայքը, ներկայում Բաքվի «սեւ շուկայում» 1000 դոլարից ավելի տարադրամ չի վաճառվում: Միեւնույն ժամանակ «սեւ շուկայում» դոլարի առք ու վաճառքի գինն այսօր մեծացել է. 1 դոլարն արժե 1,76 մանաթ, առքը` 1,75 մանաթ:
Կայքը հայտնում է, որ «սեւ շուկայում» նեղանում է նաեւ դոլարի առք ու վաճառքով զբաղվողների թիվը: Նրանք դոլարի գնի շուրջ վստահում են սակարկել միայն ճանաչած անձանց հետ: Istiqlal.az կայքն ավելի վաղ հայտնել է, որ Ադրբեջանում իսկական դոլարային իրարանցում է սկսվել այն բանից հետո, երբ փորձագետները կանխագուշակել են, որ սեպտեմբերի սկզբին մանաթը եւս 40 տոկոսով էժանանալու է եւ այդ պատճառով դոլարի գինն այդ երկրում կարող է հասնել 2-3 մանաթի:



