Միշտ ձգտում եմ լավագույնը լինել դաշտում. կարծում եմ՝ դա ինձ հաջողվում է. Ռոնալդու
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է՝ որպես ֆուտբոլիստ նա ձգտում է լավագույնը լինել աշխարհում։ Նշենք, որ 30-ամյա ֆուտբոլիստը երեք անգամ արժանացել է «Ոսկե գնդակի»։
«Նպատակս է յուրաքանչյուր տարի լավագույնը լինել աշխարհում եւ ջանք չխնայել լավագույն որակներս ցուցադրելու համար։ Կարծում եմ, որ վերջին 10 տարում դա ինձ հաջողվել է։ Այսպիսով, կփորձեմ շարունակել նույն ոգով»,- պորտուգալացու խոսքը մեջբերում է «Libero»-ն:
Ռոնալդուն նաեւ հայտնել է, որ ամենաշատը վախենում է երիտասարդ տարիքում մահանալուց։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



