Երևան, 11.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գուցե ՀԷՑ-ը կբարեհաճի պարզաբանե՞լ. մահվան ելքով հերթական դժբախտ դեպքը՝ Գյումրիում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս մահվան ելքով հերթական դժբախտ դեպքն արձանագրվեց Գյումրիում: Ըստ մեզ տրամադրված պաշտոնական տեղեկատվության` օգոստոսի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Գյումրիի շտապբուժօգնության կայան կանչ է ստացվել քաղաքացու կողմից առ այն, որ Կատովսկի փողոցում կին է ընկած: Շտապօգնության խումբը դեպքի վայր հասնելուց հետո պարզել է, որ տվյալ տարածքում մահացած կինը 1959թ. ծնված՝ Կատովսկի 7 հասցեի բնակիչ Ջուլիետա Բադոյանն է: ՇԲՕԿ խմբի բժիշկը ախտորոշել է կենսաբանական մահ` էլեկտրահարությունից:

Բանն այն է, որ կինը այդ օրը երեկոյան՝ այդ ուշ ժամին տեղացող հորդառատ անձրեւի ժամանակ, իր տնից դուրս է եկել՝ ցանկանալով մտնել հարեւանությամբ գտնվող հայրական տուն, ինչի ընթացքում էլ էլեկտրական հաղորդալարը պոկվել ու ընկել է նրա վրա, եւ վերջինս տեղում մահացել է:

Գյումրու ՇԲՕԿ-ից մեզ պարզաբանեցին, որ մահը, ըստ իրենց բժշկի եզրակացության, վրա է հասել էլեկտրահարությունից, սակայն քանի որ այդ դեպքում բժիշկը դիակին դիպչելու իրավունք չունի, որպեսզի տեսնի էլեկտրահարության հետքերը` հոսանքի մուտքի եւ ելքի տեղերը մարմնի վրա, ապա մնացյալ տեղեկատվությունն արդեն կհստակեցնի համապատասխան հետաքննությունը:

Դեպքի առնչությամբ թեեւ երեք օր է անցել, սակայն որեւէ կերպ չեն արձագանքել ու պարզաբանում չեն տվել ո՛չ ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղը եւ ոչ էլ բուն ՀԷՑ-ը, մինչդեռ կարծես թե հարցն անմիջապես իրենց է վերաբերում, քանի որ էլեկտրալարը, որի պատասխանատուն էլցանցն է, պոկվել ու ընկել է կնոջ վրա:

Իհարկե, այստեղ տեղին կլինի հարցադրումը հերթական անգամ ուղղել ՀԷՑ-ին` գուցե վերջապես բարեհաճեն անմիջականորեն կամ «Ղարս» մասնաճյուղի միջոցով պարզաբանել կատարվածը, ինչպես նաեւ պարզաբանել, թե ինչպես է ստացվում, որ հոսանքի թանկացման համար տասնյակ հատորներով հիմնավորումներ ներկայացնող ՀԷՑ-ը այդպես էլ չկարողացավ իր պարտավորությունների ծիրում գտնվող ներդրումների շրջանակներում Գյումրիում նորացնել հենասյուներն ու էլեկտրալարերը: Իսկ Գյումրիում տասնյակներով ու հարյուրներով կարելի է հաշվել մի քանի տասնամյակի տարիք ունեցող փայտե կամ մետաղե հենասյուները` ծանրաբեռնված արագիլի բույն հիշեցնող լարերով, որոնք ամեն վայրկյան ենթակա են կարճ միացումների ու հրդեհավտանգ են, չասելու համար նաեւ` հանրային վտանգավուություն ունեն շրջակայքի բնակիչների համար եւ ոչ միայն:

Ի դեպ, գյումրեցիները հրավիրում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ուշադրությունը՝ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, համապատասխան ստուգումներ անցկացնել Գյումրիում եւ պարզել հենասյուների պիտանելիության աստիճանն ու այլ հարակից հարցեր, որոնք վերաբերում են հին ու վտանգավոր հենասյուներին ու էլեկտրալարերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ինչպես մարդիկ սկսեցին «հպատակեցնել» ալիքները. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ԱՊՐԻԼԻ). Գունավոր ծուխ խորհրդարանում, փողոցների փակում Երևանում. «Փաստ»Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել էԴասագրքերը փոխում են, պատմությունն ու արժեքները՝ աղավաղում․ Ատոմ ՄխիթարյանԻնչպես են «խեղդող կետերը» որոշում համաշխարհային տնտեսության ճակատագիրը. «Փաստ»Մոսկվայում ջերմ ողջունում է Պուտինին, Երևանում՝ խոսում ռուսական սպառնալիքներից․ Մենուա Սողոմոնյան14 միլիոն եվրո է ներդրվել երկու հիբրիդային արևային մարտկոցային պարկերում Այս բաղադրիչների խառնուրդն օգնում է անգամ նոր առաջացած ուռուցքների դեպքում. տեղեկատուԻ՞նչ վտանգներ են սպառնում Հայաստանին Փաշինյանի պատճառով. «Փաստ»Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Կասեցվել է «ԱՐՍ-ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքը «Ուրախ» ավտոբուսը մահաբեր ավտոբուս դարձավ. Ալիկ ԱլեքսանյանՀայտնի մոտոցիկլետային ակումբի անդամներից մեկը ստիպել է կնոջը սեռական ծառայություններ մատուցել 120 տղամարդուՔուչակ-Ապարան ճանապարհին բախվել են ՆԳՆ ոստիկանության «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան»-ը․ կա 1 զnh, 12 տուժած «Դավիթիս պատգամներն ու թոռնիկներս են ապրեցնում». պահեստազորային Դավիթ Խլղաթյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»Փոփոխությունը սկսվում է հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջինի ելույթից. ՈւղիղԹրամփը նշել է ԱՄՆ-Իրան գործարքի առաջին կետը Այսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվում 887 տոննա դիզելային վառելիք Վերականգնվում է «Գանձասար» ճամբարը, այն ԶՊՄԿ սոցիալական խոշոր ներդրումային ծրագրերից էՈղբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ մեքենայի մասնակցությամբ Առաջարկվում է ներդնել բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման գործուն մեխանիզմ. «Փաստ»Չկայացած դաշինք․ Թաթոյանի քաղաքական հաշվարկները և դրանց հետևանքները Ողբերգական դեպք. 55-ամյա տղամարդուն հսկայական մետաղը աշխատանքի ընթացքում ճզմել է Այն մասին, թե ինչպես է այս վարչախումբը սեփական ժողովրդին պատերազմով վախեցնելով, առանց պատերազմ մաս-մաս հանձնում Հայաստանը թշնամուն. Ավետիք ՉալաբյանԿտրուկ շրջադարձի գինը․ ինչ վտանգներ կարող է բերել Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը «Իրատեսական սահմաննե՞ր», թե՞ ինքնասահմանափակում . «Փաստ»Ժողովուրդը գիտի, որ այս իշխանությունը չի կարող իր անվտանգությունն ապահովել․ Արմեն ՄանվելյանԱզատության հրապարակում՝ Միասնության հանրահավաք․ «Ուժեղ Հայաստանը» կոչ է անում համախմբվել փոփոխության շուրջ 34-ամյա տղամարդը ատամնաբույժի մոտ գնալուց հետո կորցրել է ձեռքերն ու ոտքերըԺողովրդավարական հիմքերի էրոզիան Եվրամիությունում. «Փաստ»«Նա մարդ-քաոսն է, սիրում է անկառավարելիություն, անարխիա, անկանխատեսելիություն, նա դրանից է ուժ ստանում». «Փաստ»Դիակի ճարպը օգտագործել են կրծքերի մեծացման և հետույքի բարձրացման համարԱղոթք նեղության ժամին Եկեղեցու ու նրա Գահակալի վրա ճնշումներ գործադրելու հարցում արտաքին գործոնը շատ կարևոր դեր է կատարում. «Փաստ»Նորից «փոցխի» վրա. «Փաստ»Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ»«Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ»Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը. «Փաստ»Իրանը մտադիր է բացել Հորմուզի նեղուցը Միացյալ Նահանգների հետ պատերազմի ավարտից հետո Կրկին ձյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել Լիբանանի վրա հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն. Ռուսաստանի ԱԳՆ Լիբանանում սպանվածների և վիրավորների թիվը գերազանցել է 8000-ը Իրանական պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար Քուվեյթը հարձակման է ենթարկվել Իրաքից ապրիլի 9-ին ԱԽ քարտուղարը կմասնակցի Դելֆի տնտեսական ֆորումին Ինչ վիճակում են Շիրակի ողբերգական ավտովթարից տուժած և Երևան տեղափոխված երեխաները Մարտինեսը վնասվածք է ստացել. հայտնի է ապաքինման ժամկետը Այս պատմական պահին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին`«Փոփոխության ելույթ»-ին, որտե՞ղ ես լինելուՌուսաստանում կոմունալ ոլորտի վիճակը մոտ է կրիտիկականին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու