Երևան, 17.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայտնիները կրկին առաջին դասարանում. BlogNews-ի հատուկ նախագիծը սեպտեմբերի 1-ի առթիվ

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

Սեպտեմբերի 1-ին բոլորս մանկանում ենք՝ անկախ նրանից՝ Գիտելիքի օրը մեզ վերաբերո՞ւմ է, թե՝ այլևս ոչ: BlogNews-ն այս անգամ հայտնիներին նկարել է այնպես, ինչպես նրանք նկարվել էին առաջին դասարանում: Տեսեք, թե ինչպես են մեծացել ու փոխվել նրանք, թեև ոմանց դեպքում փոփոխություններն այնքա՜ն քիչ են: Դե իհարկե, չէինք կարող չզրուցել նաև նրանց դպրոցական ուսուցիչների հետ ու չպարզել՝ ով ինչպիսի՞ աշակերտ է եղել: 

Լուսինե Բադալյան

  

Հաղորդավարուհի Լուլուն՝ Լուսինե Բադալյանը, սովորել է 102 միջնակարգ դպրոցում, ինչպես պարզվում է՝ իսկական ավազակ է եղել:) Թեև նա բարձր առաջադիմություն է ունեցել, բայց և դպրոցի բոլոր անկարգությունների մասնակիցն է եղել:) Այդուհանդերձ ուսուցչուհիները հպարտանում են Լուսինեով։ «Հպարտությամբ եմ ասում, որ դասավանդել եմ իրեն: Միշտ համարձակ է եղել, ունեցել է սեփական կարծիքը, նույնիսկ ամենամտերիմ մարդուն կարող էր ասել սխալները: Չէի պատկերացնում, որ հաղորդավարուհի է դառնալու, սակայն գիտեի, որ ինքն իր խոսքն ասելու է, քանի որ շատ կիրթ էր։ Մտածում էի՝ պատմաբան է դառնալու, դասախոսություններ է կարդալու»,- ասաց նրա ուսուցչուհիներից տկն Խաչատրյանը և հավելեց, որ Լուսինեն շատ հետաքրքիր մարդ էր, կազմակերպչական մեծ ջիղ ուներ, դասարանում լիդեր էր:

«Շատ չարաճճի էր, երբեք առանց իր մասնակցության ինչ-որ միջադեպ չէր լինում: Ամեն ինչ պտտվում էր իր և իր ընկերուհիների շուրջ: Եթե դասից փախչել էր, ինքն առաջինն էր, եթե ինչ-որ մեկը մեկին դասարանում նկատողություն էր անում, ինքն անպատճառ պիտի ըմբոստանար, իր կարծիքը հայտներ: Նույնիսկ գրականության վերաբերյալ ինքն իր ուրույն կարծիքն ուներ, մի բան, որ Սովետական միությունում ընդունված չէր: Ինքը կարողանում էր դուրս գալ այդ քարացած մտածելակերպից»,- պատմեց ուսուցչուհին։

Լուսինեն էլ իր հերթին պատմեց, որ ամեն առավոտ գալիս էին դպրոց՝ տեսնելու, թե ընկեր Խաչատրյանն ինչ է հագել: «Ընդ որում՝ իրենք երեքով էին՝ ընկեր Խաչատրյանը,  ընկեր Աղասյանն ու ընկեր Ասատրյանը: Միշտ սուպերնորաձև էին, ժուռնալներում չէիր տեսնի այդպիսի հագուկապ»,- հիշեց Լուսինեն ու ուսուցչուհուն խոստովանեց, որ ժամանակին իր տնազներն էր անում, նույնիսկ ցույց տվեց, թե ինչպես :)

Պարզվում է՝ երգչուհի Օլգա Այվազյանը և Լուսինեն համադասարանցիներ են եղել՝ նույն չարաճճիների խմբից:  «Մեր չարաճճիությունների համար տնօրենը որոշեց, որ կողպելու է բոլոր դռներն ու պատուհանները, որպեսզի չփախչենք դասից։ Մտածում էինք՝ ինչ կարելի է անել, Օլգան առաջարկեց գնալ փոքրերի մասնաշենք, սակայն առաջին հարկի պատուհանները այնտեղ էլ էին կողպած։ Միայն երկրորդ հարկի պատուհաններն էին բաց, ոչ ոք չէր պատկերացնում, որ մենք 2-րդ հարկից կփախչենք։ Առաջինը ես և Օլգան թռանք, մյուսներն այլևս չէին կարող չթռչել։) Մնում էր հաղթահարել երկրորդ խոչընդոտը, որովհետև պատուհանից մենք իջնում էինք դպրոցի Բուսաբանայկան այգի, որը խնամում էր ընկեր Հակոբջանյանը, իսկ եթե նա մեզ, դա շատ ավելի լուրջ էր, քան տնօրենն ու ծնողները։) Խոտերի միջով սողալով գնում էինք, մինչև կարողացանք թռչել ցանկապատի վրայով»,- հիշեց Լուսինեն։

Սոնա Ռուբենյան

Երգչուհի Սոնա Ռուբենյանը սովորել է Նար-դոսի անվան 14 միջնակարգ դպրոցում։ Նա մանկուց աչքի է ընկել երաժշտական ունակություններով, իր առաջին ուսուցչուհուն էլ գրավել է ժպիտով և «Կիլիկիա» երգելով։)

Սոնայի առաջին ուսուցչուհին՝ տկն Պետրոսյանը, շատ էր պատրաստվել մեր այցին։ Մեզ դիմավորեց երգչուհու մասնակցությամբ տեսանյութերով։

«Միջոցառումներից մեկից հետո Սոնան ասաց՝ ես տուն չեմ գնում, գնում եմ ընկեր Պետրոսյանի հետ: Ծնողները համոզում էին, թե Սոնա ջան, դասատուի տուն չեն գնում, բայց ասաց՝ չէ, ես գնում եմ ընկեր Պետրոսյանի տուն: Միասին գնացինք մեր տուն, սկսեցի ճաշ պատրաստել, զարմացած ինձ էր նայում, ասում էր՝ վայ, դուք ճա՞շ եք եփում, դուք ճա՞շ եք ուտում, դուք լողանո՞ւմ եք:)»,- հիշեց տկն Պետրոսյանն ու հավելեց, որ աշակերտուհու իսկական արկածները սկսվել են գիշերը և համառորեն հագել է ուսուցչուհու գիշերազգեստը:) «Պառկել էր կողքիս, շոյում էր դեմքս, ասում էր՝ վա՜յ, ես ձեր ծոցն եմ քնելու, գիշերը մի կերպ քնացրել էի, ես էլ էի քնել, մեկ էլ դեմքիս հարված զգացի, արթնացրեց, ասաց՝ ընկեր Պետրոսյան, ո՞ւր եք, չեք գնում, չէ՞:) Ասացի՝ եմ՝ չէ, էդպես մի քանի անգամ, մինչև քնեց:)»,- պատմեց ուսուցչուհին, ով առանձնակի քնքշանքով էր խոսում Սոնայի մասին։ Նա նշեց, որ երգչուհին շատ խոնարհ ու զուսպ երեխա է եղել։

«Եթե դասը չէր սովորել, ասում էր՝ չեմ սովորել, երբեք սուտ չէր խոսում: Կարող է նույնիսկ շորդ դուրը չգար, ասեր՝ էս ի՞նչ եք հագել:) Դասարան մտնելիս արդեն վախենում էր:) Նայում էի Սոնային, եթե ժպտալով էր նայում, ուրեմն դուրը եկել էի, եթե թեք նստում էր, ուրեմն դուրը չեմ եկել:) Երբ Վարդուհի Վարդանյանի հետ գնացել էր ԱՄՆ, մանկական գունավոր թևնոց էր բերել ինձ համար, եթե չէի կապում, նեղանում էր:)»։

Պարզվում է՝ դպրոցում Սոնան չի սիրել գնալ երգի դասերին. «Ասում էր՝ չեմ ուզում գնալ, դաշնամուրը լարից ընկած է:) Շատ լավ լսողություն ուներ, իրենք դասական  երաժշտության տակ էին գրում թելադրությունները, միացնում էի, հարցնում էի՝ ո՞ւմ ստեղծագործությունն է, Սոնան միանգամից ասում էր՝ Շոպեն, Բեթհովեն... երևում էր, որ տարված է այդ աշխարհով»:

Քրիստինա Կարապետյան

Դերասանուհի Քրիստինա Կարապետյանն ավարտել է Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան 148 միջնակարգ դպրոցը։ Պարզվում է՝ դպրոցական տարիներին նա ևս աչքի է ընկել իր չարաճճիություններով։ Նրա դասղեկը՝ տկն Ադամյանը, պատմեց, որ  Քրիստինան շատ ակտիվ աղջիկ էր, սիրում էր նորարաություններ։ «Ցուցադրության էր մասնակցում, ինձ հրավիրել էր, գնացել էի։ Այն ժամանակվանից սիրում էր նորաձևությունը։ Ճղճղած ջինսեր էր հագնում, մեր կազմակերպիչը տղամարդ էր, անունը մոդա էր դրել, գալիս, ասում էր՝ աղջի՛, մոդա, գնա փոխիր, ինքն էլ լացելով գալիս էր ինձ մոտ, ասում՝ ընկեր Ադամյան, բոլորն էլ հագնում են, ինչու են ինձ նկատում, ասում էի՝ քեզ վրա այդ ամենը երևում է, գնա փոխիր։ Մի օր ջինսե պայուսակով էր եկել, որն ինքն էր կարել։ Այն ժամանակ ասում էր, որ երգչուհի է դառնալու, սակայն դերասանուհի դարձավ»,- հիշեց ուսուցչուհին։

Քրիստինան դասարանի չարաճճիներից է եղել։ Ամեն բան կազմակերպել են նա և ընկերուհին, ով նաև միշտ պաշտպանել է Քրիստինային։ «Սվետիկի ասածն օրենք էր, Քրիստիկն էլ Սվետիկի թևի տակ էր։)»,- ասաց ուսուցչուհին, դերասանուհին էլ հավելեց. «Սվետիկը շատ ուժեղ էր, բոլորին ծեծու էր, նույնիսկ տղաները վախենում էին նրանից, իսկ ես կազմակերպում էի չարաճճիությունները:) Մեր տնօրենն ինձ ասում էր՝ դու այնքան չար ես, որ քեզ աղջիկների գաղութ եմ տանելու»։)

Տկն Ադամյանը նշեց, որ Քրիստինան դպրոցում գլուխ էր պահում, այդքան էլ լավ չէր սովորում, սակայն Վերջին զանգին իրենց ասել է՝ այ կտեսնեք, ես կընդունվեմ ու կսովորեմ. «Հետո մի օր եկավ դպրոց, տետրերն էր բերել, ցույց տվեց՝ ինչպիսի ուսանող է դարձել»։ Քրիստինան էլ նշեց, որ գրականություն շատ է սիրել և սովորել է, բնագիտական առարկաները չի սիրել։

Դավիթ Աղաջանյան

Դերասան Դավիթ Աղաջանյանն ավարտել է Նիկոլայ Գոգոլի անվան 35 միջնակարգ դպրոցը։ Պարզվում է՝ նա այնքան լավ է սովորել, որ 2 դասարան «թռել» է և 15 տարեկանում արդեն համալսարանի ուսանող է եղել։

Դպրոցի տնօրեն Ասատուր Սարյանը նշեց, որ Դավիթը մանկուց շատ հավասարակաշռված էր, չարաճճիություններով աչքի չի ընկել, եթե մի ուսուցչուհու չէր սիրում, իր դասերին չէր նստում։

Դավիթն էլ նշեց, որ չարաճճիությունների ժամանակ էլ չուներ. «Պարապմունքներս այնքան շատ էին, որ չէի հասցնում։ Դասատուներից հանգստանում էի  միայն լողի գնալիս։ Ես այդ տարիներին շատ բաներ եմ սովորել։ Չեմ ափսոսում, որ մանկությունս այդպես է անցել։ Այն, ինչ ժամանակին չեմ արել, հիմա եմ լրացնում, բայց այդ տարիքում ամենակարևորն եմ ձեռք բերել՝ գիտելիք»։ Միայն դպրոցից դուրս գալուց հետո Դավիթն ասաց, թե տղաներով որքան կռիվեր են արել այդ բակում, սակայն տնօրինության ու ուսուցիչների աչքից հեռու։

Դպրոցում բոլորը կարծում էին, որ Դավիթը դեսպան է դառնալու, ոչ թե դերասան, քանի որ շատ լուրջ ու դիվանագետ է եղել։

Դավիթ Գրիգորյան



«Աբելի քույրը» հեռուստասերիալից հայտնի Դավիթ Գրիգորյանն ավարտել է թիվ 14 դպրոցը, որտեղ դասավանդել է նաև նրա մայրը։

Դավթի առաջին ուսուցչուհին՝ տկն  նշեց, որ շատ զուսպ, խելացի, զգացմունքային երեխա է եղել, իսկ գործընկերուհու երեխայի հանդեպ ոչ թե ավելի մեղմ, այլ ավելի խիստ է եղել։  «Մայրը շատ հոգատար էր, տարբեր խմբակների էր տանում նրան։ Դավիթը սաքսաֆոն էր նվագում, մրցույթների դափնեկիր էր։ Ես մտածում էի՝ երաժշտությամբ է զբաղվելու, հետո հայտնվեց լրագրության ասպարեզում՝ հեռուստատեսությունում։ Միշտ հպարտանում էինք իրենով: Ուրիշ տղաների նման չէր, նա շատ կոկիկ էր, ինչպես գալիս էր դպրոց, այնպես էլ գնում էր։ Ոչ մի կռվի մեջ չի եղել, կոնֆլիկտային չէր։ Փոքր ժամանակ շատ ավելի չխոսկան էր»,- հիշեց ուսուցչուհին։

Դավիթն էլ նշեց, որ իրեն պարտավորեցում էր այն, որ շրջապատում բոլորը ճանաչում էին ծնողներին. «Ծնողներիդ պատվից ելնելով՝ ստիպված ես հավաք լինել և չանել մի բան, որը կարող է վարկաբեկել ծնողներիդ»։

Դավթի մայրը՝ տկն Վերմիշյանն էլ նշեց, որ մի տարի է դասավանդել որդուն, հետո խնդրել է այլևս դաս չտալ նրան. «Հենց ասում էի՝ դասդ կարդա, միանգամից  կարմրում էր, ձեռքերը դողում էին։ Մտածեցիի՝ երեխաս մեղկ է, թող ուրիշի մոտ հանգիստ սովորի»։ Դավիթն էլ նշեց, որ նույնիսկ դրսում մայրիկին վերաբերվում էր՝ որպես գրականության ուսուցչուհու. «Կարծես ոչ մի բիլոլոգիական կապ չունենայինք»։)

Դավթի մայրը հիշեց նաև՝ ինչպես է որդին առաջին դասարան գնացել. «Երբ քույրերն արդեն դպրոց էին գնում, Դավիթը միայնակ էր գնում մանկապարտեզ և շատ ծանր էր տանում այդ փաստը։ Մի օր լացելով եկավ, ասաց՝ մայրիկ, ես ամեն ինչի համաձայն եմ, քո դասարանում վերջում խելոք կնստեմ, միջանցքում կնստեմ, եթե չթողնեն, դպրոցի բակում կնստեմ կամ փողոցում կսպասեմ, բայց խնդրում եմ, ինձ մանկապարտեզ մի ուղարկի։ Ստիպված իրեն 6 տարեկանից ընդունեցինք դպրոց։ Առաջին օրը գնաց, գումարում-հանում էին հարցել, երեխաս մղկտալով եկավ, թե՝ մայրիկ, ես էլ դպրոց չեմ գնա, իրենք ամեն ինչ գիտեն, ես ոչինչ չգիտեմ։) Ասացի`  Դավիթ ջան, մի խնձոր դու ունես, մեկն էլ ես եմ տալիս, քանի՞սը եղավ, ասաց՝ հա գիտեմ, երկուսը եղավ, բայց էնտեղ խնձորներով չեն խոսում։)»։ Առաջին ուսուցչուհին էլնշեց, որ հետո Դավիթը դարձել է դպրոցի լավագույն աշակերտներից մեկը:)
Ժակ

Հաղորդավար Ժակը՝ Հակոբ Պապիկյանը, ավարտել է Երևանի 194 միջնակարգ դպրոցը: Երբ գնացինք դպրոց, ուսուցիչները մեծ ջերմությամբ ընդունեցին իրենց նախկին սանին: Նրա պատմության ուսուցչուհին՝ տկն Նահատակյանը, նշեց, որ շատ է սիրում Ժակին և շատ լավ է հիշում նրան: «Նոր ընդունած դասարանում երեխաների աչքերից, հայացքից արդեն երևում է՝ ով ինչպիսին է: Ժակը միանգամից խորաթափանց, խելացի երեխայի տպավորություն թողեց: Երեխաներ կան, որ խելացի են, բայց ցրված, ինքը շատ լսող, ուշադիր, խորն էր: Այնքան ուշադիր ու խելացի էր, որ նույնիսկ առանց դասը կարդալու քո պատմածը կարող էր լիարժեք վերապատմել,- հիշեց ուսուցչուհին՝ նշելով, որ Ժակը միշտ աչքի է ընկել աշխուժությամբ: Միշտ վազվզում էր, սակայն առանձնակի չարաճճիություններ նրանից չեմ կարող հիշել: Ես խիստ ուսուցիչ եմ, համենայն դեպս իմ դասերին չարաճճիություններ չեմ հիշում իրենից»:

Ուսուցչուհու համար անակնկալ է եղել, երբ իր աշակերտին որպես հաղորդավար է տեսել: «Ժակի լեզուն միշտ գեղեցիկ է եղել, սակայն ես չէի պատկերացնում, որ նա հաղորդավար կդառնա: Երբ տեսա որպես հաղորդավար, անակնկալի եկա: Սիրով ու հպարտությամբ եմ նայում իր հաղորդումները: Դպրոցի 50-ամյակի միջոցառմանը հրավիրեցինք, ինքը վարեց: Շատ ուրախ էինք, որ մեր դպրոցի սանն է»:

Ժակը հիմնականում լավ առաջադիմություն է ունեցել, սակայն ինֆորմատիկայի ուսուցչուհուն տեսնելուն պես հիշեցրեց, որ իրեն 3 էր նշանակել:) Վերջինս նույնիսկ արխիվային մատյանները երևան հանեց՝ Ժակին ապացուցելու, որ, ի վերջո, 4 է նշանակել:)

Արտակ Վարդանյան

Հաղորդավար Արտակ Վարդանյանը սովորել է Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցում։ Տնօրեն Ալիսա Ղազարյանը նշեց, որ որպես անհատականություն՝ Արտակը փոքր տարիքից կայացաած է եղել, ունեցել է իր սկզբունքները, սեփական կարծիքը, ցանկացած իրավիճակում կողմնորոշվել է և հրաշալի աշակերտ է եղել. «Մի անգամ պետք է նկարահանումների գնար, թույլ չէին տալիս, սակայն կարողացավ այնպես հիմնավորել իր ներկայությունն էնտեղ, որ ստացվեց գնալ նկարահանման»։

Թե՛ դպրոցի տնօրենը, թե Արտակի դասղեկը՝ Աննա Գրիգորևնան, շեշտեցին, որ նա առանձնահատուկ սեր ուներ քիմիայի ուսուցչուհու՝ տկն Պետրոսյանի հանդեպ։ Պարզվում է՝ երբ դպրոցում Արտակին թույլ չէին տալիս գնալ նկարահանումների, օգնության էր հասնում տկն Պետրոսյանը, ով հավատում էր, որ իր աշակերտը շատ հաջողությունների է հասնելու։

Աննա Գրիգորևնան մեզ համար բացահայտեց, որ Արտակի անունն իրականում Արտավազդ է։ Հենց այդպես էր նա դիմում Արտակին, ում համար առաջին դասարանում իսկական սթրես է եղել հասկանալ, որ իրեն Արտավազդ են դիմելու. «Փաստաթղթերով անունս Արտավազդ է, սակայն տանը ոչ ոք այդպես չէր դիմել ինձ։ Երբ եկա դպրոց, ինձ համար սթրես էր, որ ինձ դիմում էին՝ Արտավազդ, սկզբում նույնիսկ չէի արձագանքում, երբ կանչում էին Արտավազդ»,- նշեց հաղորդավարը։

Անդրադառնալով Արտակի դպրոցական կյանքին՝ Աննա Գրիգորևնան նշեց, որ հաղորդավարը չարաճճիություններով աչքի չի ընկել, սակայն սեփական կարծիք հայտնելով միշտ առանձնացել է։ «Նա ուներ իր կարծիքն ու  կարող էր արտահայտել իր միտքը։ Այդ հողի հիման վրա եղել են որոշակի կոնֆլիկտներ, սակայն քիչ։ Սիրում էր խոսել դասերի ժամանակ, սակայն միշտ ջրից չոր էր դուրս գալիս։) Արտակն ինքնավստահ էր, կարողանում էր գնահատել ինքն իրեն։ Մանկուց զգացվում էր, որ շատ նպատակասլաց էր, արդեն կռահում էինք, որ հենց դա է լինելու իր ճանապարհը։ Ի վերջո, հասավ իր նպատակին։ Շատ հանգիստ, հավաք երեխա էր։ Ճիշտ է, շաաատ լավ չէր սովորում, ծուլանում էր, կարող էր ավելի լավ սովորել, սակայն կիրթ էր։ Սիրում էր լինել ուշադրության կենտրոնում, առանձնանում էր մյուս երեխաներից, ինքն իր աշխարհն ուներ»,- նշեց դասղեկը։

Դպրոցական միջոցառումներին Արտակն ակտիվ մասնակցել է, օգնել է «Վերջին զանգի» սցենարը գրել։ Արտակը կակատեց, որ Աննա Գրիգորևնայի նախաձեռնած  միջոցառումները ռուսերեն էին, այդ իսկ պատճառով ինքը դրանց ժամանակ ոչ թե վարում էր, այլ պարում:)

Հեղինակ՝ Ամալյա Հովհաննիսյան

Լուսանկարիչներ՝ Կարեն Հովհաննիսյան և Լիդիա Վիրաբյան

Արտ տնօրեն՝ Կարեն Անտինյան

Նոր մանրամասներ Զովունիի զինված միջադեպից. կրակոց արձակած քաղաքացին հայտնաբերվել է Վեհափառի նկատմամբ արգելքը իշխանությունների պառակտիչ ռազմավարության համատեքստում է․ Բեգլարյան Իսրայելը սպառնացել է վերսկսել պատերազմը Գազայում 60 օրվա ընթացքում Նոր մանրամասներ․ Կրակոց՝ Զովունի գյուղի սկզբնամասում․ կա վիրավոր․ կրակոց արձակողը «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Nissan»-ին Պատմության մեջ առաջին անգամ մայր և որդի միասին մասնակցել են ձմեռային Օլիմպիական խաղերին «Թեհրան» հեռուստասերիալի պրոդյուսերին մահացած են գտել Ուժեղ ձնաբքի պատճառով Երևան-Մոսկվա-Երևան չվերթը հետաձգվել է Կաթը մթերվում է 150-160 դրամով, իսկ խանութներում վաճառվում է մինչև 900 դրամով․ պատգամավոր Ֆիզիկական պասիվությունը կարող է մեծացնել շաքարային դիաբետի բարդությունների ռիսկը Զովունի համայնքում կրակոցներ են հնչել Կրկին ձյուն կգա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Օհանավանում հայտնաբերվել է միջնադարյան ժայռափոր դամբարան Դադարեցնե՛լ Վեհափառի և հոգևորականների հանդեպ ճնշումները․ ջավախահայ գործիչների հայտարարությունը Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՌուս դիվանագետները Վանաձորում շնորհավորել են Լենինգրադի շրջափակումը վերապրած կնոջը Մահացել է «Կնքահայրը» ֆիլմից հայտնի դերասան Ռոբերտ Դյուվալը Ադրբեջանական կողմը Արցախի օկnւպացված տարածքները ներառում է զբոսաշրջային ուղղությունների մեջ Մեկ երկրից կամ տնտեսությունից կախվածությունը, հատկապես կարևորագույն մատակարարման շղթաներում, ռիսկ է ներկայացնում․ Ռուբիո Հայաստանում NVIDIA-ի բազմամիլիարդ դոլարանոց ներդրումը հսկայական նշանակություն ունի. Սաակաշվիլի Մեծ Պահքը ժամանակն է ապաշխարության, ասել է թե՝ մտքի փոփոխության. Հայր Ռուբեն Նեթանյահուն փոստով անհայտ նյութ պարունակող ամպուլներ է ստացել Պետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանՎագիֆ Խաչատրյանը կրկին վիրահատվել է «Կրոկուսի» ահաբեկչի համար պահանջել են ցմահ ազատազրկում Հայտնի է Ձմեռային Օլիմպիական խաղերում Հարություն Հարությունյանի արդյունքը Թուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաԿոմիտասի պողոտայում մեքենաների բախման հետևանքով վիրավոր կա Ռուսաստանում մեղրի դեֆիցիտ է սպասվում Սա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանՈղբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Երասխ ճանապարհին, վարորդը տեղում մահացել է «Նույն սիրտը, որը մի ժամանակ կոտրվել էր, հիմա բավականաչափ քաջ է կրկին սիրելու կյանքը». Անահիտ Սիմոնյան «Ես գնում եմ իմ երջանկության հետևից, ինձ չփնտրեք, բողոքն էլ հետ վերցրեք». նոր մանրամասներ 15–ամյա աղջկա առևանգման դեպքից Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար Հայաստանը դիտարկում է Երկրի հեռահար զոնդավորման նոր արբանյակներ ձեռք բերելու հնարավորությունը Telegram-ը մեկ օրում փակել է ավելի քան 235 հազար ալիք և խումբ Բարձր եմ գնահատում Լիտվայի աջակցությունը Հայաստանին. Վահագն Խաչատուրյան «Al-Beruniy». Հայ շախմատիստների արդյունքները ՀՀ-ում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2․489․031 Վաղը տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարում Հրապարակվել է ԱԺ ընտրություններում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների նախնական թիվը IDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՀունվարին Ադրբեջանը 2,4 մլն դոլարի արտադրանք է արտահանել Հայաստան Արտակարգ դեպքերի թվի աճին զուգահեռ նվազել է զոհերի և տուժածների թիվը․ ՆԳ նախարարն ամփոփել է ՓԾ 2025-ի աշխատանքը Պետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԻրանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է չորս մարդ, ևս 21-ը վիրավորվել է Մեկնարկել է հրաձգության Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը Փոքրերը մի խնդիր ունեն, ոտատակ չընկնել ու այդպիսով փորձել պահպանել ազգային ինքնությունն ու ինքնիշխանությունը. ԶաքարյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտում