Էդվարդ Նալբանդայանն ու Հարլեմ Դեզիրը քննարկել են հայ-ֆրանսիական, ՀՀ-ԵՄ համագործակցության հարցեր
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 31-ին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերություններին, Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող օրակարգային հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին` ընդգծելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



