Մխիթարյանն անդրադարձել է հավաքականի խաղերին. «Մեզ սպասվում է դժվարին շաբաթ, առա՛ջ, Հայաստան»
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին: «Հիանալի է վերադառնալ ազգային թիմ: Առջևում Չեխիայի դեմ ընկերական խաղն ու աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական հանդիպումներն են: Մեզ սպասվում է դժվարին շաբաթ, սակայն ես պատրաստ եմ, ինչպես միշտ: Առա՛ ջ, Հայաստան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի ավագը:
Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի» ստադիոնում օգոստոսի 31-ին կայանալիք Չեխիա – Հայաստան ընկերական խաղը կսկսվի Երևանի ժամանակով 21:15-ին: Այդ հանդիպումից հետո մեր թիմը կուղևորվի Կոպենհագեն, որտեղ սեպտեմբերի 4-ին կկայանա Դանիայի հավաքականի դեմ ընտրական հանդիպումը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



