Պուտինը մեծ քաղաքական գործիչ Է եւ Վրաստանի թշնամին չԷ. Բուրջանաձե
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Դեմոկրատական շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին որակել Է որպես մեծ քաղաքական գործիչ, որը գործում Է՝ ելնելով իր երկրի շահերից:
«Պուտինը Վրաստանի թշնամին չԷ, Պուտինը մեծ քաղաքական գործիչ Է, եւ քաղաքական գործիչները ո՛չ թշնամիներ են, ո՛չ Էլ բարեկամներ որեւԷ երկրի համար: Պուտինը բարձրագույն կարգի պրոֆեսիոնալ Է, նա գործում Է՝ ելնելով իր պետության շահերից, եւ մեր խնդիրը, Վրաստանի խնդիրն այն Է, որ Պուտինը հարկադրված չլինի Վրաստանին վերաբերվելու որպես թշնամու»,- ասել Է Բուրջանաձեն «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում:
«Մեր խնդիրն Է՝ Ռուսաստանին համոզել, որ Վրաստանը Ռուսաստանի թշնամին չԷ»,- հավելել Է քաղաքական գործիչը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



