Ավստրալիայում մեկ տուփ սիգարետների գինը կարող Է աճել մինչեւ 30 դոլար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրալիայի կառավարությունը ֆեդերալ խորհդարանի քննարկմանը օրինագիծ Է ներկայացրել առաջիկա չորս տաում ծխախոտի արտադրանքի ակցիզները տարեկան 12,5 տոկոսով բարձրացնելու մասին:
«Տարբեր հետազոտությունների տվյալների համաձայն՝ հարկերի բարձրացումը ծխողների թվի կրճատման ամենաարդյունավետ միջոցներից մեկն Է»,- հայտարարել Է եկամուտների եւ ֆինանսական գործառնությունների գործերի նախարար Քելլի Օ’Դուայերը՝ ներկայացուցիչների պալատում ներկայացնելով օրինագիծը:
«(Սիգարետների) ավելի բարձր գները մարդկանց հարկադրում են թողնել ծխելը»,- պարզաբանել Է նախարարը: Նա նաեւ հայտնել Է, որ ներկայում Ավստրալիայում ծխում Է շուրջ 2,7 միլիոն մարդ: Բժիշկների տվյալներով՝ այդ մարդկանց մոտավորապես երկու երրորդը կմահանա ծխելու հարուցած հիվանդություններից, եթե չհրաժարվի վնասակար սովորությունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



