Ադրբեջանական կայքերը հայկական կողմի կրակոցից ադրբեջանցի զինվորի զոհվելու մասին սուտ լուրեր են տարածել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ իրենց կայքերում տեղեկություն էին տարածել այն մասին, իբր թե հայկական կողմի կրակոցից ադրբեջանցի զինծառայող է սպանվել, ինչն իրականությանը չի համապատասխանում:
Այսօր այս մասին իր պաշտոնական կայքում հրապարակում է արել Պաշտպանության նախարարությունը: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների (haqqin.az, politika.az, meydan.tv) տարածած սադրիչ տեղեկությունը, թե օգոստոսի 30-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարեւմտյան հատվածում` Նախիջեւանի ուղղությամբ, խախտել են հրադադարի ռեժիմը, ինչի հետեւանքով զոհվել է ադրբեջանական ԶՈւ զինծառայող, իրականությանը չի համապատասխանում:
Նախարարությունից հայտնում են, որ ՀՀ զինված ուժերը խստորեն հետեւում են հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ համապատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների եւ գնդակոծությունների դեպքում:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



