Google-ը կսկսի թեստավորել ուղեկիցների որոնման ծառայությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆGoogle ընկերությունը մտադիր Է իրագործել Սան Ֆրանցիսկոյի շրջանում ուղեկիցների որոնման ծառայության զարգացման փորձնական ծրագիրը: Այդ մասին գրել Է The Wall Street Journal-ը:
Դրա համար կօգտագործվի Waze նավիգացիոն հավելվածը, որը մշակել Է Իսրայելի համանուն ֆիրման, որը Google-ը գնել Է 2013 թվականին: Այն իրական ժամանակի ռեժիմով տեղեկատվություն Է տրամադրում մայրուղիներով ավտոմոբիլների երթեւեկության վերաբերյալ՝ մասնակից վարորդներից ստացված տվյալների հիման վրա:
Ի տարբերություն Uber տաքսիի ծառայության, Waze-ի պլատֆորմում կիագործվի պոտենցիալ ուղեւորի եւ այն վարորդի միջեւ կապի հաստատման սկզբունքը, որն ինքն Է մտադիր շարժվել նույն ուղղությամբ: Ընկերությունը հայտարարել Է, որ ծառայության սակագները կպահպանվեն «բավականին ցածր» մակարդակում, որպեսզի դրանից չկարողանան օգտվել նրանք, ովքեր ցանկանում են փոխադրումներ իրականացնել առեւտրային հիման վրա:



