Իտալիայում երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 293-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայի ազգային հրշեջ ծառայության աշխատակիցները, որոնք որոնողափրկարարական գործողություն են իրականացնում Ամատրիչե քաղաքում, որը գրեթե ամբողջովին ավերվել Է երկրաշարժից, փլատակներից դուրս են բերել եւս մեկ զոհվածի մարմին, այդպիսով տարերային աղետի զոհերի ընդհանուր թիվը հասել Է 293-ի:
Ինչպես օգոստոսի 31-ին հայտնել Է Agi գործակալությունը, սա արդեն վեցերորդ դիակն Է, որը դուրս Է բերվել Roma ավերված հյուրանոցի փլատակներից, որտեղ, ինչպես ենթադրվում Է, թաղված Է եւս վեց մարդ:
6,0 մագնիտուդով ուժգին երկրաշարժը լույս օգոստոսի 24-ի գիշերը տեղի Է ունեցել Իտալիայի կենտրոնական մասում: Ավերածություններ են գրանցվել Լացիոյի, Մարկեի եւ Ումբրիայի մարզերում: Մյուսներից ավելի շատ տուժել Է Ամատրիչե բնակավայրը, որտեղ զոհվել Է ավելի քան 230 մարդ:
Նախօրյակին Ամատրիչեում տեղի Է ունեցել տարերային աղետի 38 զոհերի հուղարկավորությունը: Սգո արարողությանը մասնակցել են Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան եւ վարչապետ Մատեո Ռենցին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



