Խոշոր հրդեհ Խոսրովի արգելոցում. մոտ 16 հա այրվել է. հրդեհաշիջմանը 70 մարդ է մասնակցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 30-ին՝ ժամը 17.32-ին, տեղեկատվություն է ստացվել, որ «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի «Գյոլասոր» կոչվող հատվածում այրվում է անտառածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տարածքում նախնական տվյալներով այրվում է մոտ 15-20 հա բուսածածկույթ:
Օգնության է մեկնել 22 հրշեջ-փրկարար:
Այրվել է մոտ 16 հա բուսածածկույթ, իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 30 հրշեջ-փրկարար եւ արգելոցի 40 աշխատակից:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



