Երևան, 12.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սահմանադրական փոփոխությունները Արցախի իշխանությունների վերարտադրությունն ապահովելու համար են. Հայկ Խանումյան

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ԼՂՀ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի, քաղաքական խնդիրների, Սամվել Բաբայանի եւ այլ հարցերի մասին NEWS.am-ը զրուցել է ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի հետ:

-Պարոն Խանումյան, օրեր առաջ հրապարակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը։ Այն ենթադրում է կառավարման կիսանախագահական համակարգից նախագահական համակարգի անցում։ Դուք դեմ եք արտահայտվել այդ փոփոխություններին։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում:

Հենց սկզբից՝ փետրվարից, երբ առաջին անգամ խորհրդարանական կուսակցությունները հավաքվեցին սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու, մենք դեմ ենք արտահայտվել սահմանադրական փոփոխություններին ընդհանրապես, որովհետեւ տեսնում էինք վերարտադրության վտանգ։ Խնդիրն այն է, որ մեզ նման թերզարգացած ժողովրդավարություններում սովորաբար սահմանադրությունները փոխվում են իշխանության վերարտադրություն ապահովելու համար։ Մեզ համար կարեւոր է ինստիտուցիոնալ զարգացումը, սակայն ինստիտուտների զարգացման համար կարեւոր են խաղի կանոնները։ 10 տարին մեկ, երբ դու խաղի կանոններ ես փոխում, բավական սկզբունքային եւ հիմնարար խաղի կանոններ, ապա նման պայմաններում ինստիտուտների զարգացումն ապահովված չէ։ Սրանք եղել են հիմնական պատճառները, որ մենք ընդհանրապես դեմ ենք արտահայտվել սահմանադրական փոփոխություններին: Այս նոր հայեցակարգը, որ ներկայացվեց, ավելացան եւս մի քանի կետեր: Մասնավորապես, հիմնական կուսակցությունները, որոնք նախաձեռնել են փոփոխությունները, կողմ են խորհրդարանական մոդելին, այսինքն մարդիկ տեսնում են խորհրդարանական կառավարման մոդել։ Այդ թվում է Դաշնակցությունը, որը ավանդաբար կողմ է արտահայտվում խորհրդարանական մոդելին, սակայն պարզվեց, որ քաղաքական ուժերը ոչ մի առաջարկություն չեն մտցրել, ստեղծվել է հանձնաժողով՝ նախագահին կից, որը նաեւ ֆորմալ բնույթ է կրել, եւ հիմնականում գործը կատարել է, ասենք, Հրայր Թովմասյանը, որը ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարն է, ինչ-որ տեքստ է ուղարկել այստեղ, որն էլ դարձել է հայեցակարգ։ Սա բացահայտ ծաղր է թե Արցախի ժողովրդի, թե Արցախի պետական կառույցների նկատմամբ, մանավանդ որ Թովմասյանը հանդիպել է բոլոր խմբակցությունների հետ, եւ համենայնդեպս ինձ մոտ իր ներկայացրած փաստարկներն ադեկվատ չեն թվացել։ Կարծում եմ՝ մյուս գործընկերներն էլ կհամաձայնվեն։ Հետո բերվել է մի հայեցակարգ, որի իմաստն այնքան էլ հասկանալի չէ, մանավանդ նախագահի եւ Ազգային ժողովի ընտրություններն իրար հետ կապելը, մեկը մյուսին անվստահություն հայտնելը միմյանցով պայմանավորելը, այսինքն եթե նախագահը խորհրդարանին անվստահություն է հայտնում, ավտոմատ տեղի են ունենում նաեւ նախագահի ընտրություններ, եւ հակառակը։

Հաջորդ կարեւոր կետը, որ մեզ համար խիստ մտահոգիչ է, դա կրկին վերարտադրության պահն է։ Հայեցակարգում դեռ չի երեւում, բայց սահմանադրական փոփոխությունների նախագծում կերեւա՝ երբ կլինեն անցումային դրույթներ։ Խնդիրն այն է, որ նախագահի հաջորդ ընտրությունը նախատեսվում է անցկացնել 2020թ., այնինչ գործող նախագահի պաշտոնավարման երկրորդ ժամկետը լրանում է 2017թ., եւ առաջանում է 2017-ից 2020 թվականների խնդիրը, որը փորձ է արվում լրացնել անցումային նախագահի ինստիտուտով, որը կընտրվի Ազգային ժողովի կողմից երեք տարով։ Սահմանադրությունն ասում է, որ նախագահը չի կարող անընդմեջ երկու անգամից ավելի ընտրվել։ Խնդիրն այն է, որ անցումային նախագահի ինստիտուտը չի վերաբերում անընդմեջին, գործող նախագահը կարող է երեք տարի եւս պաշտոնավարել, հետո եւս երկու անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում։ Այսպիսի տեսական հնարավորություն ենք ստեղծում եւ, կարծես թե, գործող նախագահի մոտ նման ցանկություն եւս կա, ինչը մեզ համար խիստ մտահոգություն է առաջացնում։ Կարծում եմ՝ դեպքերի նման զարգացման դեպքում Արցախն անդառնալիորեն կգլորվի մի անդունդ, որից դուրս գալու համար սերունդների ջանքերն են հարկավոր։

-Խորհրդարանի գրեթե բոլոր հիմնական ուժերն աջակցում են գործող նախագահին։ Արցախում ընդդիմադիր ուժերը լուրջ ներկայացվածություն չունեն ԱԺ-ում, իսկ «Ազգային վերածնունդն» էլ խորհրդարանում մեկ պատգամավոր ունի։ Ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը, որը կուսակցությունները, հատկապես ընդդիմադիր կուսակցությունները չեն կայանում:

Բավական բարդ թեմա եք բարձրացնում, որովհետեւ ագրեսիվ քարոզչություն է կատարվում հատկապես իշխանությունների կողմից, ուժային կառույցների կողմից ընդդեմ ընդդիմության, ընդդեմ ընդդիմադիր կուսակցությունների։ Եթե տեսնեք, թե ինչ ագրեսիվությամբ, ու ինչ անձինք են սոցիալական ցանցերում ընդդիմությանը հայհոյում կամ պիտակավորում, ուղղակի սեռական բնույթի հայհոյանքներ տալիս. նրանցից ոմանք ուղղակի ոստիկաններ են։ Մի քանի անգամ այդպիսի թեմաներով զրույցներ են եղել համապատասխան մարմինների հետ։ Բարձրաստիճան ոստիկաններ՝ գնդապետի, փոխգնդապետի ուսադիրներով լծված են ագրեսիվ քարոզչությանը։ Ընտրությունների ժամանակ, թեեւ արցախյան ընտրությունները հրաշքի տպավորություն են ստեղծել, բայց ուժային կառույցների էական ներգրավում կա մարդկանց կարծիքի ձեւավորման վրա ազդեցության առումով։ Բիզնեսը բավական խոցելի է, որովհետեւ հարկային մարմինները կարող են ամեն պահի դառնալ հարկային մահակ, հետեւաբար նման պայմաններում չի կարող լինել ընդդիմադիր ուժ, չի կարող լինել նորմալ գործող ընդդիմություն եւ նորմալ քաղհասարակություն, որը կարող է սնվել ոչ բյուջետային եկամուտներից։ Այն բիզնեսմենը, որ կփորձի ֆինանսավորել կամ աջակցություն հայտնել, կամ ինքը դառնալ ընդդիմություն, բավական խոցելի կլինի նման պայմաններում։ Հետեւաբար, սրանք էական խնդիրներ են, որոնք խոչընդոտում են Արցախում ընդդիմության ինստիտուտի զարգացմանը։

-Ապրիլյան պատերազմից հետո Արցախի իշխանությունները հայտարարում են, որ լուրջ փոփոխություններ են արել։ Դուք որեւէ տեսանելի փոփոխություն տեսնո՞ւմ եք։ Արդյոք հիմա Արցախի բանակն ավելի մարտունա՞կ է, քան ապրիլից առաջ։

Առաջնագծում բավականաչափ ինժեներական աշխատանքներ են կատարվել։ Ճիշտն ասած, այդ աշխատանքներին ավելի փոքր ծավալով ականատես ենք եղել նաեւ նոյեմբեր-դեկտեմբերին, մասնավորապես, խորքային հետախուզության սարքերի տեղադրման հետ կապված, բայց դրանք փոքր ծավալների են եղել։ Հիմա ծավալներն ավելացրել են, ամբողջ առաջնագծով աշխատանքներ են կատարում, ստեղծում են որոշակի ենթակառուցվածքներ։ Մի քանի փոփոխություններ ուղղակի պայմանավորված են կորցրած դիրքերով։ Այսինքն, կորցրել են դիրքեր եւ միջդիրքային կապը, ճանապարհ ապահովելու համար նոր ինժեներական աշխատանքներ են տարվում, նոր խրամատներ են փորվում, որովհետեւ կորցրել են նախկին խրամատները։ Զենքի առումով ոչինչ ասել չեմ կարող, բայց հույս ունեմ, որ Ռուսաստանի հետ 200 մլն վարկային ծրագրով նախատեսված զենքերի ցուցակն էական փոփոխություններ է կրել՝ նաեւ այս ընթացքում հնչած որոշակի քննադատության շնորհիվ։ Եվ էական փոփոխություններ է կրել հօգուտ ավելի արդյունավետ եւ ավելի էժան պաշտպանական զինատեսակների։ Նախորդ ցանկով վարկ վերցնելը մի քիչ ավելի նմանվում էր սպառազինությունների մրցավազքի, այս անգամ ավելի շատ նպատակը բալանսավորելն է։ Ադրբեջանը գնում է ավելի թանկ հարձակողական զենքեր, մենք գնում ենք ավելի էժան, արդյունավետ պաշտպանական սպառազինություններ, որոնք ՀԱՊԿ շրջանակներում հնարավորություն ունենք ձեռքբերելու 30 տոկոս զեղչով։

Մի խոսքով, այսպիսի փոփոխություններ կան, հույս ունեմ՝ կշարունակվեն, բայց նշեմ, որ նոյեմբեր-դեկտեմբերին նույնպես զգալի դիտողություններ եղել են Ազգային Ժողովի՝ բանակին առնչված պատգամավորներից, որոնք մասնագետներ են։ Ցավոք այդ դիտողություններն աչքաթող են արվել։ Այդ թվում ապրիլյան ողբերգական դեպքերը ցույց տվեցին, թե ինչ կարեւոր կլիներ այդ դիտողություններին ունկնդիր լինելը եւ դրանց ուղղությամբ քայլեր կատարելը։

-Քառօրյա պատերազմից հետո, երբ Արցախ ժամանեց պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, Դուք ակտիվորեն աջակցեցիք նրան, Բակո Սահակյանից պահանջում էիք Բաբայանին կրկին նախարար նշանակել։ Այդ դեպքերին հաջորդեց Ձեր դեմ կատարված հարձակումը։ Այսօր ի՞նչ վիճակ է Արցախում։ Գործող իշխանությունների դեմ պայքարի ի՞նչ ձեւեր եք տեսնում։

Իշխանությունների դեմ պայքարի խնդիր չի դրվել. դրվել է քաղաքական կյանքի զարգացման, նորմալ երկիր ունենալու, սահմանադրության կետերի պահպանման խնդիր։ Եթե իշխանությունները սահմանադրություն փոխելով, կեղծիքներ անելով կգնան այնպիսի երկրի ստեղծման, ինչպիսին, օրինակ, Ադրբեջանն է, բնականաբար նրանց դեմ պայքարի խնդիր կդրվի։

-Կարծում եք՝ գործող իշխանությունների օրոք հնարավո՞ր է ապահովել այդ խնդիրների կատարումը։

Գործող իշխանությունների, մասնավորապես՝ նախագահի ժամկետը սպառվում է 2017թ.։ Եթե հնարավորություն ունենանք անցկացնելու արդար ընտրություններ, կարծում եմ՝ դա զարգացման իրական խթան կլինի երկրի համար։ Եթե 2017թ. Բակո Սահակյանը հրաժեշտ տա պաշտոնին, կարող է պատմության մեջ մնալ որպես մի նախագահ, որի օրոք Ղարաբաղն ինքնաբավ դարձավ էլեկտրաէներգիայի արտադրության հարցում։ Բայց եթե շարունակեց, նույն ասոցիացիաներն են լինելու, ինչ, օրինակ, Ալիեւի հետ։ Որովհետեւ տեսնում եք, որ Ադրբեջանում էլ անընդհատ սահմանադրություն են փոխում, անընդհատ իշխանության մնալու համար։ Այնուամենայնիվ, ես դեռ հույսեր ունեմ, որ նախագահ Սահակյանը չի գնա նման քայլի։ Բայց իմ մտավախությունը բավական մեծ է, քանի որ իր շրջապատի կողմից ճնշումներ կան՝ գնալու դեպի ավտորիտար կառավարում։

Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին, նրան մենք դիտարկում ենք որպես Արցախի սուվերենության բարձրացման գործոն։ Եվ պաշտպանության նախարար նշանակելու պահանջի իմաստն այն էր, որ օրակարգ մտցվի կոնկրետ պաշտպանական զինատեսակներ գնելու պահանջը, որի մասին Բաբայանը բավական խոսել, քննադատել էր։ Մենք ապրիլյան պատերազմի ժամանակ տեսանք, թե ինչ ավերածություններ արեցին անօդաչու թռչող սարքերն առաջնագծում։ Այնինչ դեռ 2013թ. դրա դեմն առնելու մի ամբողջական ծրագիր էր ներկայացվել իշխանություններին։ Հետեւաբար քաղաքական առումով երբ պահանջներ ես դնում, թեկուզ եւ չնշանակեին, հնարավորություն կտար հարցը օրակարգ մտցնել։

 

Նյութի աղբյուր՝ News.am

Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել Գերմանիայում գնացքի ուղևորներին տարհանել են արնաթաթախ մաչետեով քնած ուղևորի պատճառովԴեմնան վերակենդանացնում է Gucci-ն. շքեղություն, խաղայինություն և խենթ կերպարներ նոր հավաքածուումԲաթումում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու, որը հետախուզվում է Ինտերպոլի կարմիր շրջաբերականովԹրամփը չի քննարկում Իրան ամերիկյան զորքեր տեղակայելու հարցը․ CNN Ձնահոսքի վտանգի պատճառով Լարսը կրկին փակվել է Իրանը պատերազմ է մղում միաժամանակ չորս ճակատով. Ղալիբաֆ8 տարի անդադար աճած այս չարն ինքն իրեն է ուտելու վերջում՝ անարգել․ Նազենի ՀովհաննիսյանՀայտնի է՝ երբ կնշվի Սուրբ Զատիկն այս տարի Բրազիլացի «կենդանի Նոստրադամուսը» Արկտիկայում լուրջ հակամարտություն է կանխատեսել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջևԳիտնականները պարզել են կրծքագեղձի քաղցկեղի բջիջների՝ գլխուղեղում մետաստազներ տալու մեխանիզմը«Լիվերպուլը» պատրաստ է 180 միլիոն եվրո վճարել «Ռեալի» խաղացող Ջուդ Բելինգհեմի համարՀՀ-ն վարչապետի աշխատակազմին տարեկան տրամադրում է շուրջ 65 միլիոն ԱՄՆ դոլար. Արթուր ԴանիելյանՆիկոլ Փաշինյանի աշխատակազմի ծախսերն ավելին են, քան Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների ծախսերը միասին վերցված«Ֆիորենտինա»-«Միլան» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի Ոստիկանության կրթահամալիրի մոտ «Honda Elysion»-ը գլխիվայր շրջվել է․ տարածքում եղել են արնшնման հետքերԻրանում հայ ցուցարար է uպանվել Մարտինելիի հեթ-տրիկը նպաստեց «Արսենալի» հաղթանակինԿուբան պատրաստ է պաշտպանվել մինչև արյան վերջին կաթիլը․ Միգել Դիաս-Կանել Գորիսում անչափահասների միջև ծագած վիճաբանությանը միջամտել են նրանց հայրերը․ կա վիրավորՄենք մեր աջակցությունն ենք հայտնում Իրանի քաղաքացիներին. Իսրայելի վարչապետ ԱՄՆ-ն այլ երկրների հետ համատեղ Սիրիայում հարվածել են ԻՊ-ի ավելի քան 35 թիրախի Քենդալ Ջենները հերքում է պլաստիկ վիրահատությունների մասին լուրերը. «Իմ քիթը իսկական է»Սլովակիայի իշխանությունները հրաժարվում են Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուցՓեդին ցանկանում է, որ ես վնաuվածք ստանամ․ ես նրա համար մղձшվանջ եմ. Արման ԾառուկյանՀետախուզությունը մտածողություն է, և այսօր հենց դրանից է կախված մեր պետության պահպանությունըՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին փայտանյութով բարձված կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է և բшխվել քարե պատնեշին․ կա վիրшվորՁեր կարծիքով` ներկաներից քանի՞սն են Վեդիի կոմունալ բաժնի աշխատակիցներ. Ալիկ ԱլեքսանյանԿարծում եմ՝ հիանալի է հնչում․ Թրամփը՝ Ռուբիոյին Կուբայի նախագահ նշանակելու մասին Մենք պետք է փոխարինենք ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու տիկին Կալլասին․ Ֆիցո«Բարսելոնան» և «Ռեալը» պատրաստվում են մեծ ճшկատամարտի Գվարդիոլան 2 միլիարդ եվրոյից ավելի տրանսֆեր կատարած առաջին մարզիչն է Ավստրալիայում անտառային հրդեհները ոչնչացրել են հարյուրավոր շինություններ․ կա զոհ Ղազախստանում համաներմամբ ավելի քան 2 000 դատապարտված է ազատվել Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Հայաստան 979 տոննա ավտովառելիք ուղարկելու մասինԳազի բալոնի պայթյուն Պակիստանում. զոհվել է առնվազն 8 մարդ, այդ թվում՝ հարսն ու փեսանՀնագետները հայտնաբերել են 2500-ամյա գրիչ՝ հին հունական Դիոնիսոս աստծո բաց պատկերովԹագավորական շքեղություն. Ալ Թանի ընտանիքի ոսկերչական գլուխգործոցների հավաքածուն«Սիրիայի դեմոկրատական ուժերի» քուրդ զինյալներն անօդաչու թռչող սարք են արձակել Հալեպի քաղաքապետարանի վրա. SANAՀորոսկոպ. 2026 թվականի հիմնական աստղագիտական ​​իրադարձություններն ու ամսաթվերըԵրևանում բախվել են «Porsche Cayenne»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, իսկ «Porsche Cayenne»-ը բախվել է կայանված «Toyota RAV4»-ինՀույս ունեմ՝ նա կկnտրի վիզը․ Փիմբլեթը սկանդալային հայտարարություն է արել Ծառուկյանի հասցեինԳյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել և հայտնվել ձնակույտումՍևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ, Ճամբարակի, Արագածի, Արթիկի տարածաշրջանների ճանապարհներին բուք է Հայտնի է գարնանային արձակուրդների օրերը Եթե Նիկոլ Փաշինյանի կատարած հшնցանքները գումարում ենք իրար, ապա հանրագումարի պшտժաչափը, մասնագետներն էլ կգնահատեն, ցմшհ բшնտարկությունն է․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Վերադարձնենք վարորդական իրավունքը՝ մեքենայով տուն պահող քաղաքացիներին․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Կուբան այլևս նավթ և փող չի ստանա Վենեսուելայից․ Թրամփ Բջնի գյուղից դեպի Հրազդան ճանապարհի մի քանի կիլոմետրանոց մերկասառույցի պատճառով շտապօգնությունը չի կարողանում հասնել բուժառուների տուն Հայտնի են փետրվար ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը