«Ավիչեննա» շախմատային մրցաշարում Հովհաննես Գաբուզյանը զբաղեցրել է 2-րդ, իսկ Հովիկ Հայրապետյանը 3-րդ հորիզոնականը
ՍՊՈՐՏԻրանում ավարտվել է «Ավիչեննա» շախմատային մրցաշարը, որի հաղթող է դարձել Ալեքսեյ Շիրովը: Ռուս շախմատիստը վաստակել է 7 միավոր: Հովհաննես Գաբուզյանը և Հովիկ Հայրապետյանը վաստակել են 6,5-ական միավոր և կիսել են 2-7-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Հովհաննես Գաբուզյանը զբաղեցրել է 2-րդ, իսկ Հովիկ Հայրապետյանը՝ 3-րդ հորիզոնականը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի լրատվության բաժինը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



