Թուրքիայի հարավում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվն ավելացել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի հարավում` Գազիանթեփում (Այնթապ), օգոստոսի 20-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվն ավելացել է` հասնելով 56-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, հիվանդանոցում հայտնված 6-ամյա Ազադ Այդընալփ ը, չնայած բժշկական միջամտություններին, մահացել է:
Օգոստոսի 20-ին Գազիանթեփում հարսանիքի ժամանակ մահապարտ ահաբեկիչը գործի է դրել իրեն ամրացված պայթուցիկը, որին հետևանքով վիրավորվել է շուրջ 90 մարդ: Զոհված 56 անձանցից 33-ը երեխաներ են:
Ահաբեկչական կազմակերպություններից որևէ մեկը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



